Լուրեր

Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել

panorama.am – Հունիսի 13-ին Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել: Վիրավորվել է մեկ հայ: Այս մասին հայտնում է Եռագույն կայքը: Կեսօրին մոտ 13 հրթիռ է արձակվել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերի ուղղությամբ՝ Զվարթնոց եկեղեցու, Գաբրիի հրապարակի և մոտակա…

Սիրիահայերի 31 բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը ՓՄՁ ԶԱԿ-ը 137 մլն դրամ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապաստանած սիրիահայերի առաջարկած 31 գործարար ծրագրեր ֆինանսավորվել են Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանը, անցած վեց ամիսներին սիրիահայ գործարարներին տրամադրվել է 137 մլն…

Շուրջ 600 սիրիահայ երեխաներ ամառային հանգիստը կանցկացնեն հանրապետության տարբեր ճամբարներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապաստանած շուրջ 600 սիրիահայ երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն հանրապետության տարբեր ճամբարներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Նրա խոսքով` հունիսի…

Սուրիոյ Մէջ Հայ Զինուոր Մը Նահատակուած է

yerakouyn.com – Սուրիոյ բանակին մէջ ծառայող հայ փոխգնդապետ Հայկ Ֆուատ Յակոբ նահատակուած է Քուսէյրի մէջ տեղի ունեցած մարտերու ընթացքին: 1991-ին Հալէպ ծնած փոխգնդապետ Հայկ Ֆուատ Յակոբի մարմինը հողին յանձնուեցաւ Յունիս 10 -ին Լաթաքիոյ նահատակաց պանթէոնին մէջ: Հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ…

Սիրիահայերը հիմա էլ Ղարաբաղում բնակվելու խնդիր ունեն

1in.am – Սիրիայում արդեն երկու տարուց ավել ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով հազարավոր հայեր եկան Հայաստան: Նրանցից ոմանք հարմարվել են այստեղ՝ աշխատանք գտել, իսկ զգալի հատվածն աշխատանք չգտնելու պատճառով ստիպված է երկրորդ անգամ արտագաղթել, այս անգամ ոչ թե հետ՝ Սիրիա, այլ՝…

Սիրիահայ եւս մեկ հաջողակ գործարար հաստատվել է հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքից Երևան տեղափոխված Պետրոս Բալուլյանը հայրենիքում հաստատվել է, հիմնել սեփական բիզնես` աշխատանքով ապահովելով նաեւ լիբանանահայ ու երեւանցի պրոֆեսիոնալների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց սիրիահայ գործարարը, բավական երկար ժամանակ չի կենտրոնացել ու կողմնորոշվել ավելի…

Աշտարակում սիրիահայերի համար կառուցվելիք թաղամասը «Իմ Հալեպ» անունը կունենա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նախատեսված «Իմ Հալեպ» թաղամասի կառուցման համար սիրիահայերի ֆոնդին տրամադրվել է 43 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, առաջին նվիրատուն «Գրանդ հոլդինգի» սեփականատեր…

Աշտարակում սիրիահայերի համար կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս

tert.am – Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ ՀՀ…

Սփյուռքի նախարարությունում քննարկվել են Հայաստանում բնակվող սիրիահայերի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ հունիսի 6-ին կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը…

Մեկնարկել է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ծրագիրն ունի երեք ուղղություն` աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի)…