panorama.am – Հունիսի 13-ին Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել: Վիրավորվել է մեկ հայ: Այս մասին հայտնում է Եռագույն կայքը:

Կեսօրին մոտ 13 հրթիռ է արձակվել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերի ուղղությամբ՝ Զվարթնոց եկեղեցու, Գաբրիի հրապարակի և մոտակա այլ շրջանների վրա՝ պատճառելով նյութական մեծ վնաս:

Իսկ օրեր առաջ՝ Ալ-Կուսեյր քաղաքի ազատագրման ժամանակ, զոհվել էր Սիրիայի բանակի հայազգի զինվոր, 1991 թվականին ծնված Հայկ Ֆուադ Հակոբը:

Հիշեցնենք, որ Սիրիայում երկու տարուց ավելի շարունակվող հակամարտության ընթացքում ըստ ՄԱԿ վերջին տվյալների զոհվել է ավելի քան 93.000 մարդ, փախստականների թիվը հատել է 1.5 մլն-ի սահմանը, իսկ ներքին փախստականներինը՝ 4.25 միլիոնը: Զոհված հայերի թիվը գերազանցում է 40-ը: