Քոյր գաղութներու նուիրաբերած դրամական նպաստի բաշխումը Հալէպի մէջ: Ո՛չ, պիտի չնկարագրեմ հայկական թոհուբոհը, քանզի ո՛չ ներկայացայ ու ո՛չ ալ ստացայ: Միայն ժողովուրդին մէջ օրերով ծամուող, տարաձայնուող խօսքերուն կ՛արձագանգեմ: Ժողովուրդ մը ամբոխի վերածել կամ ղեկավարելի զանգուածի` մեր հմտութենէն ու նպատակէն կախուած…
Ամսական արխիւ: January 2013
ՀՕՄ-Ի «Ամանոր ծրագիր»ը ի նպաստ հալէպահայ փոքրիկներուն
25/01/2013
ՀՕՄ-ի մնայուն ծրագիրներուն մաս կը կազմէ «Ամանոր Ծրագիրը», զորս կը կազմակերպուի ամէն տարի Ամանորի առիթով, նպատակ ունենալով ՀՕՄ-ի համահայկական ընտանիքի ներդրումներով նիւթական օժանդակութեամբ նպաստել տարբեր երկիրներու հայկական մանկատուներուն, ծերանոցներուն, կարիքաւոր եւ թերաճ երեխաներուն, եւայլն: Սուրիոյ պարագային, Ամանոր Ծրագիրը ամէն տարի…
Հալեպը կտրված է արտաքին աշխարհից. «Սիրիական ավիաուղիները» Երեւան- Լաթաքիա չվերթ կիրականացնի
21/01/2013
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպ քաղաքը կարծես թակարդի մեջ է հայտնվել, քանի որ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել հալեպահայ Հրաչ Կալսահակյանը: Նա տեղեկացնում է, որ…
Հալեպում պատերազմական վիճակը շարունակվում է
18/01/2013
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում պատերազմական վիճակը շարունակվում է, բախումները տեղի են ունենում մասնավորապես քաղաքի արվարձաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ հունվարի 17-ին եւս Հալեպի որոշ թաղամասերում բախումները եւ…
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը
16/01/2013
«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչել է տարվա լավագույն նախաձեռնություն: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը` նշելով, որ տարվա լավագույնը ճանաչվելը բոլորի նվիրումի արդյունքն է։ Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր հավատացել…
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ
16/01/2013
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության եւ ՀՕՄ-ի ջանքերով կազմակերպված օգնությունն այսուհետ կտրվի սիրիահայերին ամեն շաբաթ: Սննդամթերքից բացի սիրիահայերին կբաժանվեն ձմեռային հագուստներ, բաճկոններ:
Ավելի քան 350 բաճկոն Թայվանից ուղարկել է հալեպահայ բարերար Հովիկ Հակոբյանը: 400 կգ դեղորայք էլ ստացել են Ֆրանսիայից ու Շվեյցարիայից, առաջիկայում օգնություն կտրամադրի Հայ Ավետարանական եկեղեցին:
Սիրիահայերին պարենով կապոցներ էին ուղարկել նաեւ Արմավիրի գյուղերից, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնն էլ օպտիկական ակնոցներ է տրամադրել տեսողական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին:
ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում այս օրերին պարեն տեսակավորող կամավորների փոխարեն հավաքվում են Սիրիայի օգնության խաչի տիկինները եւ արդեն նախապես կազմված ցուցակներով օգնություն բաժանում կարիքավոր սիրիահայերի: Աշխատանքները համակարգում է ՀՕՄ-ը: Այս անգամ արդեն սննդի փոխարեն ձմեռային հագուստ կբաժանեն ավելի քան 350 սիրիահայ երեխայի:
«Մեր սիրիահայ ընկերոջ կողմից երեխաների ձմեռային վերակուներ կբաժանվեն: Իհարկե, առաջիկայում նույնպես օգնություն կլինի»,- ասել է Խաչիկ Ճոզիկյանը:
Աշխատանք, բնակարան, կրթություն. այսպիսին են այսօր հայրենիքում ապրող ավելի քան 8000 սիրիահայերի հիմնական խնդիրները: Մեծ մասն արդեն համակերպվել է այս վիճակի հետ, փորձում է աշխատանք գտնել եւ մշտապես հաստատվել հայրենիքում: Մի մասն էլ սպասում է սահմանները բացվելուն, որ կրկին վերադառնա Հալեպ:
Չնայած դժվարություններին, այս ամիսների ընթացքում մի շատ կարեւոր եւ արժեքավոր երեւույթ նկատվեց, ասել է է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Ճոզիկյանը` սիրիահայության օգնության ձեռք մեկնեց ողջ հայությունը. «Տարբեր տեսակի օգնություն է լինում: Անգամ հեռավոր գյուղերից գալիս են, որ ինչ-որ կերպ օգնեն կարիքի մեջ գտնվող սիրիահայերին»:
«Արամ Մանուկյան» կենտրոնը մարդաշատ կլինի նաեւ հաջորդ շաբաթ: Նախաձեռնության անդամները այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում պատրաստվում են նորից սնունդ եւ ձմեռային հագուստ բաժանել:
Հալեպի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունից հայ է վիրավորվել
16/01/2013
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ վիրավորների մեջ հայ կա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Ռեյիսյանը…
Հալեպի հայկական թաղամասում ռումբ է ընկել
16/01/2013
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունվարի 15-ի կեսօրից հետո ռումբ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բարեբախտաբար մարդկային վնասներ չկան: Ռեյիսյանի խոսքով` տեղեկություններ են…
Հաղորդագրութիւն – Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի 156-րդ նիստը գումարուեցաւ
15/01/2013
Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի 156-րդ նիստը գումարուեցաւ 27 Դեկտեմբեր 2012, Հինգշաբթի կէսօր ժամը 1:00-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Եպս. Սարգիսեանի: Առաջնորդ Սրբազան Հօր աղօթքէն եւ բացման խօսքէն ետք, Ազգ. Երեսփոխանական…
Հալեպի հայկական թաղամասերում գիշերվա ընթացքում եւ առավոտյան ռումբերի ձայներ են լսվել
15/01/2013
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 15-ի գիշերը ռումբերի ձայները չեն դադարել եւ ընդհատումներով շարունակվել են նաեւ առավոտյան: Դրանք լսելի են եղել նաեւ հայկական թաղամասերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով,…