kantsasar.com – Կիրակի, 26 Յունիս 2016-ին, Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, յետ Ս. եւ Անմահ Պատարագին, տեղի ունեցաւ հանգուցեալ տոքթ. Զարեհ Մալճեանի հոգեհանգստեան արարողութիւնը, ներկայութեամբ ՀԵՄ-ի մեծ ընտանիքի անդամներուն, գաղափարակից ընկերներուն, Պատկան Մարմնի ներկայացուցիչներուն եւ հաւատացեալ ժողովուրդին։ Յետ հոգեհանգստեան արարողութեան,…
Ամսական արխիւ: June 2016
Հալէպի Մէջ Սուրիական Բանակի Օդուժը Խիտ Հարուածներ Ուղղեց Խաղաղ Բնակչութիւնը Թիրախ Դարձնող Ահաբեկիչներուն
24/06/2016
KANTSASAR/fb/ – Երէկ գիշեր մինչեւ լոյս առաւօտ սուրիական բանակին օդուժը վերջին տարիներու ամէնէն բուռն եւ խիտ հարուածները ուղղեց Հալէպի խաղաղ բնակչութիւնը կազի պայթուցիկ տակառներով ու հրթիռներով անընդհատ թիրախ դարձնող զինեալ ահաբեկիչներու շրջաներուն։ Նշենք, որ վերջին երեք տարիներուն յատկապէս Պենի Զետ…
Հալեպում 48 ժամով «լռության ռեժիմ» է հայտարարված
16/06/2016
yerkirmedia.am – Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր օժանդակությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում «լռության ռեժիմ» է հայտարարված 48 ժամով: Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռեժիմն ուժի մեջ է մտել հունիսի 16-ի ժամը 00:01-ից: Այն նախատեսում է մարտական գործողությունների…
Արամ Ա-ն Բերիո թեմի առաջնորդի եւ Ժիրայր Ռեիսյանի հետ քննարկել են սիրիահայության վիճակը
14/06/2016
yerkirmedia.am -Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին և Սիրիայի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանի փոխանցմամբ, հանդիպմանն Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ծառայությունը հայ…
ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13/06/2016
aparaj.am – ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հունիսի 15-ից 19-ը սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունում անվճար կիրականացվի ընդհանուր վիրաբուժական պրոֆիլի վիրահատություններ: ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդած տեղեկության…
ՀԱԼԷՊԱՀԱՅ ՆԱՀԱՏԱԿ, ՆՈՒԻՐԵԱԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՌԱՖՖԻ ՊՉԱՔՃԵԱՆԻ ՄԱՐՄԻՆԸ ՀՈՂԻՆ ՅԱՆՁՆՈՒԵՑԱՒ
11/06/2016
kantsasar.com – Այսօր, յետմիջօրէի ժամը 4:00-ին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հալէպահայ նահատակ, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան դաշնակցական ղեկավար Ռաֆֆի Պչաքճեանի յուղարկաւորութեան արարողութիւնը։ Արարողութիւնը, յանուն Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, գլխաւորեց Տէր Յուսիկ Աւագ Քահանայ Սեդրակեան։ Յուղարկաւորութեան ներկայ էին ՀՀ…
ՄԱՀԱԶԴ
10/06/2016
Հ.Յ.Դ. Բիւրոն ցաւով կը գուժէ մահը նուիրեալ Դաշնակցական եւ Հալէպի հայաշատ թաղամասերու ինքնապաշտպանութեան ղեկավար՝ ընկեր՝ ՌԱՖՖԻ ՊՉԱՔՃԵԱՆ-ի։ Ընկերը նահատակուեցաւ պարտականութեան ճամբուն վրայ, 10 Յունիս, 2016-ին։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
ԳՈՅԺ
10/06/2016
KANTSASAR/fb/- Խոր կսկիծով կը գուժենք մահը ծառայութեան պատնէշի վրայ նահատակուած, Հալէպի հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան ղեկավար, նահատակ ընկեր Ռաֆֆի Պչաքճեանի։
Ահաբեկիչները կրկին հրթիռակոծել են Հալեպի հայահոծ Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները
10/06/2016
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 9-ին հրթիռակոծել են Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները: Այդ մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: Սուլեյմանիեի արհեստավորների կենտրոնի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ:
Հալեպի Նոր Գյուղ հրթիռակոծության հետեւանքով 4 հայեր վիրավորվել են
06/06/2016
Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը շարունակում է մնալ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Նախօրեին հրթիռակոծվել են Նոր Գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե եւ Համտենիե թաղամասերը: Հրթիռակոծությունների հետեւանքով 29-ը մարդ զոհվել է, 40-ը` վիրավորվել: Վիրավորնեորի թվում 4 հայ կա՝ Կատրին Խաչոյան, Լուսին…