Լուրեր

Սուրիահայ Հայրենադարձ Սարգիս Յովակիմեան ԵՌԱԳՈՅՆ-ը Պարզեց Արարատի Գագաթին

yerakouyn.com – Հայրենադարձ սուրիահայ Սարգիս Յովակիմեան, որ Յուլիսին բարձրացաւ Արարատի գագաթը, կը պատմէ,- «Սկսայ բարձրանալ Արարատ լեռ, առանց նախօրօք մարզուելու, առանց լեռներ բարձրանալու փորձառութեան: Աւելին, յոգնած էի եւ գլխապտոյտ ունէի, որովհետեւ հարբուխէի ու ճաշէ մը թունաւորած: Չերկարելով ըսեմ, որ ըրածս…

Ամառային հանգիստն Աղավնաձորում անցկացնող սիրիահայ երեխաները հրաժեշտ են տվել ճամբարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը իրենց ամառային հանգիստն անցկացնող 160 սիրիահայ երեխաներն այսօր հրաժեշտ են տվել Աղավնաձորին ու ճամբարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախօրեին կազմակերպված…

ՀՄԸՄ-ի մարզական 9-րդ խաղերն ավարտվեցին. մասնակցեց նաեւ Սիրիայի պատվիրակությունը

yerkirmedia.am – Օգոստոսի 3-ին ավարտվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը: Այս տարի դրանց մասնակցում էր 650 մարզիկ 16 երկրից: 7 օրյա պայքարը լարված էր. մրցումներն ավարտվել են ու շատ մարզիկներ արդեն վերադարձել են իրենց երկրներ հաղթանակած՝ մեդալներով ու գավաթներով:…

Վիրահայերը կօգնեն սիրիահայերին

1in.am – Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին՝ օգնել բարդ իրավիճակում գտնվող Սիրիայի իրենց հայրենակիցներին, Թբիլիսիի հայկական ոչ կառավարական կազմակերպությունները կազմակերպել են տարբեր միջոցառումներ սիրիահայերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:…

ԼՂ Քաշաթաղի շրջանում սիրիահայերի վերաբնակեցման համար նոր բնակարաններ են կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում սիրիահայերի համար նոր բնակարաններ ու առանձնատներ են կառուցվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, բնակարանները կառուցվում են Իշխանաձորում, Կովսականում և Բերձորում: «Կովսականում արդեն կա 12…

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԵՒ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԿՐԹՈՒԹԻՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Ս.Հ.Հ.Կ.fb – ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ (Աստուածաբանական համալսարան) յայտարարում է 2013 – 2014 ուստարուայ Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Ի Ւ Ն Գէորգեան հոգեւոր ճեմարան (Աստուածաբանական համալսարան) կարող են ընդունուել ՀՀ եւ այլ…

Հ.Շ.Օ.Գ.Մ.ի աշխատանքներ 21 – 27 Յուլիս 2013

syriashdab.com – ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԹԻՒ 3 21 -27 Յուլիս 2013 Հալէպահայութեան Շտապ Օգնութեան Գործադիր Մարմնի աշխատանքներ Վիրաւորներու օժանդակութիւն Վնասուած բնակարաններու դիմում Վիրաւորներու Հետ հաղորդակցութիւն եւ այցելութիւն 2 վիրաւոր 1 դիմում ‎14 վիրաւոր *23 Յուլիս 2013ին, երբ Հալէպէն Պէյրութ ուղեւորուող երկու հանրակառք…

Թբիլիսահայ համայնքը սիրիայերի համար հանգանակված գումարը փոխանցել է Մայր Աթոռին

panarmenian.net – Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի կոչին, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվի սիրիահայերին օգնության նպատակով: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը,…

Վրէժ Սապունճեան տեսակցութիւն ունեցաւ ժամանակաւորապէս Լիբանան հաստատուած Սուրիացի գործարարներու հետ

Perio Newsfb – Ուրբաթ, 2 օգոստոս 2013-ին, Լիբանանի Ճարտարարուեստի նախարարի պաշտօնակատար Վրէժ Սապունճեան նախարարութեան կեդրոնին մէջ ընդունեց սուրիացի գործարարներու մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին Սուրիոյ առեւտուրի գրասենեակի խորհուրդի եւ Հալէպի առեւտուրի գրասենեակի վարիչ-տնօրէնութեան խորհուրդի անդամ Լեւոն Զէքի Ետալեան, Ճորճ Ս.…

Հալեպի կենտրոնական բանտում հայ բանտարկյալ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի կենտրոնական բանտում հայ բանտարկյալ է մահացել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Դեպքի մանրամասները ճշտվում են: «Հալեպում շարունակվում են լսելի լինել ռմբակոծության ձայներ, որոնք գալիս են քաղաքի`զինյալների վերահսկողության տակ գտնվող հատվածներից»,-ասաց նա: Այն հարցին ի…