Ս.Հ.Հ.Կ.fb –
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ (Աստուածաբանական համալսարան)
յայտարարում է 2013 – 2014 ուստարուայ Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Ի Ւ Ն
Գէորգեան հոգեւոր ճեմարան (Աստուածաբանական համալսարան) կարող են ընդունուել ՀՀ եւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ աւելի բարձր) կրթութիւն եւ զաւակն են Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ որոնք յաջողութեամբ կը յանձնեն ընդունելութեան քննութիւններ:
Նախքան քննութիւնները դիմորդները Ճեմարանի տեսչութեան հետ ճանաչողական բնոյթի զրոյց կ’ունենան հետեւեալ նիւթերի շուրջ.
Սուրբ Գրքի իմացութիւն
Հայ Եկեղեցու պատմութեան մասին գիտելիքներ
Եկեղեցական փորձառութիւն
Ւնքնաարտայայտուելու կարողութիւն:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՌԻՃԻ «ԹՐԲԱՆՃԵԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» ԱՒԱԳ ԴՊՐՈՑԸ
յայտարարում է 2013 – 2014 թթ. ուսումնական տարուայ
Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Ի Ւ Ն
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Թրբանճեան ընծայարան» աւագ դպրոց կարող են դիմել ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ, որոնք աւարտել են հիմնական դպրոց կամ սովորում են աւագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարաններում, զաւակն են Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցու:
Դիմումները եւ փաստաթղթերը ներկայացւում են Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչի անունով:
Պահանջւում է փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գեւորգեան հոգեւոր ճեմարանի քարտուղարութիւն:
Դիմումներն ընդունւում են ամէն օր, բացի կիրակիից, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):
Հասցէ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գէորգեան հոգեւոր ճեմարան:
Հեռախօս (010) 517-180:
Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսչութիւն
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԷՈՐԳԵԱՆ ՀՈԳԵՒՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
ԵՒ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՌԻՃԻ «ԹՐԲԱՆՃԵԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» ԱՒԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԿՐԹՈՒԹԻՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է, ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՒՈՒՄ ԵՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ, ՍՆՆԴՈՎ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՄԲ, ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՒ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՅՔՆԵՐՈՎ:
www.facebook.com/pages/Սիրիահայերի-հիմնախնդիրները-համակարգող-կենտրոն-ՀԿ/283071261801922