1in.am – Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ արձագանքելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին՝ օգնել բարդ իրավիճակում գտնվող Սիրիայի իրենց հայրենակիցներին, Թբիլիսիի հայկական ոչ կառավարական կազմակերպությունները կազմակերպել են տարբեր միջոցառումներ սիրիահայերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Բարեգործական ակցիային մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, «Դավթյան» մշակույթի տունը, Armenian Art Hall էլեկտրոնային ամենամսյա հանդեսը, «Վրաստանի հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը, «Համահայկական խաղեր» միջազգային ասոցիացիայի վրացական մասնաճյուղը, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, Թբիլիսիի հայկական համայնքի անդամներ:

Հավաքված մոտ 5 հազար դոլարը Վրաստանի թեմը փոխանցել է Էջմիածնին: