Տասնյակ ռումբերի պայթյունների հետեւանքով վիրավորվել է երկու հայ

yerkirmedia.am – Սիրիայի ընդդիմադիր զինյալները հարձակում են գործել Դամասկոսի Ալ Քասսաա թաղամասի վրա, որտեղ բնակվում են հիմնականում քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր: Այս տեղեկությունը հաստատեց Դամասկոսի մեր թղթակից Նորա Արիսյանը: Տասնյակ ռումբերի պայթյունների հետեւանքով վիրավորվել է երկու հայ: Տուժածներն են մայր…

Կասկադում կկազմակերպվի հայ-սիրիական երաժշտական փառատոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը օգոստոսի 23-ին Կասկադում կկազմակերպի հայ-սիրիական երաժշտական փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի սիրիահայ համայնքի ներկայացուցիչները: «Սիրիահայերի շրջանում կան շատ տաղանդավոր անհատներ. մոտ 10 հազար սիրիահայերից 5 հազարն ինչ-որ տաղանդով են օժտված: Նրանց հաջողությունները…

Հալէպի Մէջ Մահացած է Բազմավաստակ ՀՄԸՄ-ականը

yerakouyn.com – Հալէպի մէջ մահտացած է բազմավաստակ ՀՄԸՄ-ական, Ալեքսան Իսկէնտէրեան, բազմավաստակ դաստիարակ, օրինակելի ուսուցիչ եւ բարձր արժանիքներով օժտուած խմբապետ, մէկ խօսքով տիպար միութենականի եւ հայու օրինակ մը, որ իր երկարամեայ ծառայութեան շրջանին դաստիարակած ու պատրաստած է հարիւրաւոր խմբապետներ եւ այսօրուան…

Սուրիահայեր Արցախ Բնակեցնելու Հարցով՝ Պաքու Կը Դիմէ ՄԱԿին

yerakouyn.com – Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարով Չորեքշաբթի, Օգոստոս 21-ին պաշտօնական նամակով մը դիմած է ՄԱԿի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունին՝ խնդրելով, որ ան կտրուկ միջոցներու դիմէ, որպէսզի դադրեցուին Ատրպէյճանի «բռնագրաւեալ տարածքներէն ներս Հայաստանի ապօրինի գործողութիւնները»: Այս մասին կը…

Դամասկոսում երկու հայ է վիրավորվել` մայր եւ որդի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Ալ Քասսաա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել է երկու հայ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը: «Վիրավորները մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյաններն են, ովքեր տեղափոխվել են…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամների այցը ԼՂՀ

yerkir.am – «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյան և տնօրեն Վահան Վարդանյանը օգոստոսի 15-ից 17-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Քննարկվեցին սիրիահայ ընտանիքների հետագա…

«Սիրիական ավիաուղիներ»-ը փորձում է վերականգնել Սիրիա-Հայաստան օդային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-Հայաստան օդային հաղորդակցության վերականգնումը բացառված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Այս պահին պաշտոնական ոչինչ չեմ կարող ասել, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր դառնա օգոստոսի 28-ին Դամասկոս-Ղամիշլի-Երևան…

Երեւանում Կառուցուելու Են Շէնքեր Սուրիահայերի Համար

«Օգնիր եղբօրդ» բարեգործական ծրագրի խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկեանը «Ազդակ»-ի հետ զրոյցում անդրադարձաւ սուրիահայերի օգնութեան ծրագրի ներկայ փուլին: Նրա խօսքով, երբ «Օգնիր եղբօրդ» հիմնադրամի խորհուրդը տեսաւ, որ սնունդ տրամադրելու ծրագիրն արդէն սպառուել է, որոշեց բնակարանների կառուցման ծրագիր ներկայացնել սուրիահայերի համար: Սա…

Թորոս Թորանեանի «Խառնակ Օրեր Հալէպի Մէջ»ը

asbarez.com – Հրատարակուած է հալէպահայ գրող Թորոս Թորանեանի «Խառնակ Օրեր Հալէպի Մէջ» գիրքը, որուն բովանդակութեան մեծ մասը լոյս տեսած է հայ մամուլի էջերէն: Այս մասին կը յայտնէ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը: Հալէպահայութեան դժնդակ օրերէն քաղուած հարիւրէ աւելի պատումներ, որոնց մէջ հեղինակը…

ՅԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹԻՒՆ

kantsasar.com – Բեր­իոյ Հա­յոց Թե­մի Ազ­գա­յին Վար­ժա­րան­ներն ու Ճե­մա­րան­նե­րը 2013-2014 ու­սում­նա­կան տա­րեշր­ջա­նը պի­տի սկ­սին 17 Սեպ­տեմ­բեր 2013, Երեք­շաբ­թի առա­ւօտ: Ու­սում­նա­կան նոր տա­րեշր­ջա­նի սե­մին, Բեր­իոյ Հա­յոց Թե­մի Առաջ­նորդ Գե­րաշ­նորհ Սր­բա­զան Հայ­րը, Ազգ. Վար­չու­թիւնը եւ Ու­սում­նա­կան Խոր­հուր­դը, հա­կա­ռակ տի­րող պայ­ման­նե­րուն, վե­րա­հաս­տատ կամ­քով…