Լուրեր

Հալեպի թաղամասերում ռմբակոծման հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր չկան

news.am – Հալեպի թաղամասերում ռմբակոծման հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր չկան: Այսպիսին է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայության նախնական տեղեկությունը: Հալեպի թաղամասերում ահաբեկիչները 15 արկ են գցել Բաբ ալ Ֆարաջ, Բուստան Քուլաբ թաղամասերում, Վարում, Ալ Քասր…

ՀԱԼԷՊԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԱՆՋԱՏՈՒԱԾ ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀՈՍԱՆՔԸ ՎԵՐՋԱՊԷՍ ԳԷԹ ՔԱՆԻ ՄԸ ժԱՄՈՎ ԿՐԿԻՆ ՄԻԱՑԱՒ

PERIO NEWS/fb/ – Այսօր, երկուշաբթի 28 ապրիլ 2014-ին, բովանդակ Հալէպի ելեկտրականութեան հոսանքը գէթ քանի մը ժամով կրկին միացաւ: 11 օրէ ի վեր բովանդակ Հալէպի տարածքին անգամ մը եւս անջատուած էր ելեկտրականութեան հոսանքը եւ քաղաքը մատնուած խաւարի: Նշենք, որ ելեկտրականութեան խզուած…

ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԾՐԱԳԻՐ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՍՈՒԽԼԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Akhaltskha.Net – Ապրիլի 27-ին Ախալցխայի շրջանի հայկական Սուխլիս գյուղում անցկացվեց բարեգործական միջոցառում: Միջոցառումը սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հարգումով: Համերգային ծրագրին ներկա էին Ախալցխայի շրջանի Գամգեբելիի տեղակալ` Աշոտ Մանասյանը, Սուխլիս գյուղի գյուղապետը եւ ԱՀԵԿԿ-ի ներկայացուցիչները: Միջոցառմանը հնչեցին հայկական հայրենասիրական…

ՀԻՆ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹԻՒՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԱՂԱՔԸ ՈՒԺԳԻՆՕՐԷՆ ՑՆՑՈՒԵՑԱՒ

PERIO NEWS/fb/ – Այսօր, կիրակի, 27 ապրիլ 2014-ին, առաւօտեան, Հալէպ ցնցուեցաւ քանի մը ուժգին պայթուններու պատճառով, որ կեդրոնացած էր՝ Հին Հալէպի շրջանները, Ալաքապէ, Սապաա պահրաթ: Պէտք է ըսել, որ վերջին պայթումը՝ Հալէպ քաղաքի կեդրոնը՝ Սապաա Պահրաթ շրջանին մէջ գտնուող ِարդիւնաբերութեան…

Հալեպահայությունը պայքարի միասնական ոգով նշել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ի առավոտյան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով ս. Պատարագ և հոգեհանգստի արարողություն է կատարվել Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են…

Դամասկոսի հայկական եկեղեցիներում Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 1,5 միլոն զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել և հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Արարողությանը ներկա են գտնվել Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքապետ Տեր Ժոզեֆ…

Քեսաբցիները չեն լքելու Քեսաբը, թույլ չենք տա, որ Թուրքիայի թեթև ձեռքով այդ էջը շրջվի

panorama.am – Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած քեսաբահայերի ժառանգներն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ և ոգեկոչեցին իրենց նախնիներին: «Քեսաբի հայերի տեղահանմանը Թուրքիան մասնակից եղավ»,- ասաց Քեսաբ հայրենակցական միավորման նախագահ Գեղամ Սարմազյանը: Նա նշեց, որ իրենց նպատակը համախմբումն ու…

Հալեպահայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի ս.…

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ. ԿԱՐՊԻՍ ՄԵԼՔՈՆԵԱՆ ԵՒ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ ԶՈՀՈՒԵՑԱՆ

PERIO NEWS – Այսօր, 22 ապրիլ 2014-ի, առաւօտեան ժամերուն Հալէպի Ռամուսիէ շրջանին մէջ շատ ահաւոր զինեալ բախումներու ժամանակ ստացած փամփուշտի հետեւանքով զոհուեցաւ պետական զինակից Կարպիս (Կարօ) Մելքոնեան: Իսկ, 12 ապրիլ 2014-ին հրթիռաձգութեան պայթումի պատճառով եւ ստացած բեկորներու հետեւանքով վիրաւորուած Սարգիս…

Եվս մեկ հայ է զոհվել Հալեպում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 22-ի առավոտյան կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Կարո Մելքոնյանն է, ով սիրիական բանակի կողքին կռվում էր կամավորական ջոկատներում: Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, մահացել էր կամավորական բանակի ևս…