news.am – Հալեպի թաղամասերում ռմբակոծման հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր չկան: Այսպիսին է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայության նախնական տեղեկությունը:
Հալեպի թաղամասերում ահաբեկիչները 15 արկ են գցել Բաբ ալ Ֆարաջ, Բուստան Քուլաբ թաղամասերում, Վարում, Ալ Քասր ալ Բալյադի, Ալ Մանշիա եւ Սաբաա Բահրաթ փողոցներում: 24 մարդ զոհվել, 52-ը վիրավորվել են:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռազմական գործողությունները շարունակվում են Հալեպի հայկական թաղամասերի սահմաններից դուրս:
Նշվում է, որ արդեն 10 օր Հալեպում տեղի են ունենում էլեկտրաէներգիայի անջատումներ: Սաբաա Բահրաթ թաղամասում ահաբեկիչները պայթեցրել են էլեկտրակայանը, ավերվել եւ վնասվել էին նաեւ Արդյունաբերական պալատի շենքը եւ մի քանի հարակից կառույցներ: