Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին, Հովիկ Յորդեկյանին: Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց համահայկական նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի ու քայլերի…
Լուրեր
Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին հայ է առեւանգվել
01/03/2013
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից Լիբանան տանող ճանապարհին մարտի մեկին հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն`ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Բեյրութ տանող ճանապարհին` Խան Սըբբուլ բնակավայրի մոտ: Ռեյիսյանը…
Հալեպում Կիլիկյան հայկական վարժարանի նախակրթարանը կողոպտվել է
01/03/2013
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի Սիս շրջանում գտնվող Կիլիկյան վարժարանի նախակրթարանը վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետեւանքով կողոպտվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ Կիլիկյան…
Սիրիահայ ընտանիքը Երեւանում հացատուն-պանդոկ կբացի ու ավանդական- մոռացված ուտեստներ կպատրաստի
28/02/2013
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկ շաբաթից իր բիզնեսի հիմնումը կտոնի Հայաստանում հաստատված սիրիահայ եւս մեկ ընտանիք: Մայրաքաղաքի սրտում կբացվի հացատուն-պանդոկ, որտեղ կմատուցվեն հայկական ավանդական և մոռացված ուտեստներ: Հիմնադիրը սիրիահայ Նժդեհ Թուֆենկջյանն է, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ բավականին…
Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է
28/02/2013
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թեպետ այլ թաղամասերում բախումները շարունակվում են: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` նշելով, որ փետրվարի 28-ի գիշերը ուժգին ռմբակոծությունների ձայներ էին լսվում:…
Սփյուռքի նախարար. Վերջին ամսում Սիրիայից Հայաստան է ժամանել 300 հայ
27/02/2013
Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով վերջին մեկ ամսում այդ երկրից Հայաստան է ժամանել 300 հայ: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, խորհրդարանում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին: Հակոբյանի խոսքով` իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված…
ՍՈՒՐԻԱՀԱՅ ՔԱՋԵՐ
27/02/2013
Խօսք՝ Աւօ Գաթրճեանի
Երաժշտ.՝ Յովիկ Ատուրեանի
Կատարողութիւն՝ Գառնիկ Սարգիսեանո
Հիւրընկալ Սուրիոյ երկինքը պայծառ,
Պատեց արիւն, մահ, արցունք ու խաւար,
Վտանգուեցաւ հայ ազգը կրկին,
Եւ տուաւ անմեղ շատ զոհեր անգին:
Ազգիս պատիւը բաձր պահելու,
Ծնունդ առին նոր հերոսներ հուժկու,
Դուք քաջեր, իբրեւ վայրի յովատակ,
Դարձաք հրձիգ, ամուր սիրտ անխորտակ:
Կրկներգ.
Մայթերու, թաղի մութ անկիւններուն,
Կը հսկէք գիշեր, ցերեկ, աննկուն,
Ռումբերու պայթում կամ ալ վիրաւոր,
Անվարան դէպքի վայրն էք կամաւոր:
Մնացիք կանգուն, մնացիք արթուն,
Հարկ եղած դէպքին հասաք ամէնուն,
Ապրիք հերոսներ, դուք հազար ապրիք,
Որ ձեր սուրբ երդման հաստատ մնացիք:
Ձեզ փառք, հիացում սուրիահայ տղաք,
Յաւէտ միակամ, ամուր կը մնաք,
Գաղափարը կուռ, ձեր խենթ սրտերուն,
Կը կերտէք շքեղ, նոր վեհ պատմութիւն:
Ով դուն՛ Սուրիահայ կը տոկաս ընդմիշտ,
Կը վարարես ցաւն, վերքերդ ու վիշտ,
Սուրբ «Գէորգ»ով, Սուրբ «Նահատակաց»ով,
Զինուած ազգային վսեմ հաւատքով:
Հայաստանում սիրիահայերի համար ամենամեծ խնդիրներից մեկը օրենքների չիմացությունն է
27/02/2013
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի ամենաարդիական խնդիրները մնում են աշխատանքի տեղավորվելն ու բնակարան ձեռք բերելը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` վստահեցնելով, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ մեծ…
Մի խումբ դամասկոսահայեր հրաշքով փրկվել են ռումբի պայթյունից
26/02/2013
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում փետրվարի 24-ին ռումբ է ընկել Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի «Հոմենմեն» հնչակյան ակումբի մոտ գտնվող Սանտա Ռիտա եկեղեցու վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը` ավելացնելով, որ տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան: Բարեբախտաբար,…
Հալեպի արվարձաններից մեկում առեւանգված հայն ազատ է արձակվել
25/02/2013
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արվարձաններից մեկում նախորդ շաբաթվա ընթացքում առեւանգված հայազգի Ներսես Աղայանն ազատ է արձակվել: Հալեպահայերից ստացված տեղեկությունների համաձայն` նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 20-ի երեկոյան հանրային տրանսպորտից առեւանգվել…