Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով վերջին մեկ ամսում այդ երկրից Հայաստան է ժամանել 300 հայ: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, խորհրդարանում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին:
Հակոբյանի խոսքով` իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ. «Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 50 հայ, եղել են հայերի առեւանգման դեպքեր, որոնց հետագայում հնարավոր է եղել բանակցությունների միջոցով վերադարձնել»,-ասել է նա:
Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ստեղծել բոլոր պայմանները Սիրիայից ժամանող հայերի համար, դրա համար ծախսելով մոտ 2 մլն դոլար: Միաժամանակ, ըստ նախարարի, դեռեւս չլուծված է մնում սիրիահայերի համար աշխատատեղերի եւ բնակավայրերի հարցը:
NEWS.am