Մարտի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին, Հովիկ Յորդեկյանին:

Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց համահայկական նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի ու քայլերի իրականացումը:

Ներկայացվեց Հայաստանում գտնվող սիրիահայերի համար ՓՄՁ ԶԱԿ-ի հետ վերջերս հաջողությամբ իրականացված «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում «Հաջող սկիզբ» դասընթացը, որի ավարտին պետությունը վարկավորեց մի շարք բիզնես նախագծեր: Հ. Հակոբյանն առաջարկեց ուշադրության առանցքում պահել և օժանդակել այն սիրիահայերին, ովքեր ձեռնարկատիրական առաջին քայլերն են սկսել:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համադրել Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ծրագրերը և համահայկական նշանակության ծրագրերն իրականացնել համատեղ:

ՀՀ սփյուռքի նախարարություն