Անցնող երկու օրերին Հալեպի կենտրոնական եւ, մասնավորապես, հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ թեպետ սովորական դարձած ռմբակոծության ձայները լսելի են, այնուամենայնիվ, մեծ փոփոխություններ քաղաքում տեղի չեն ունեցել: Նա նաեւ ավելացրեց, որ հակասական լուրեր են շրջանառվում, թե բանակը եւ ընդդիմությունը որոշակի հաջողությունների են հասել Հալեպում:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:
