Անդրադառնալով Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին` մամուլի քարտուղարը նշեց, որ հայկական թաղամասերում համեմատաբար հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել` չնայած մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում:
Ռեյիսյանի տեղեկացմամբ` Հալեպում շուրջ երկու տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 88 հալեպահայ է առեւանգվել. նրանց մեծամասնությունն ազատ է արձակվել: Բացի այդ` բախումների հետեւանքով վիրավորված հալեպահայերի թիվը 86 է, իսկ զոհերի թիվը դեռ ճշտվում է: Հայտնի է, որ այդ թիվը գերազանցում է չորս տասնյակը: Երկու զինծառայողներ` Խաժակ Աբելյանը եւ Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում մինչեւ այժմ:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի: Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 700 հազարը:
