ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Երևան եկող ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորներից դեռեւս տեղեկություն չկա: Առեւանգողները՝ զինյալ խմբավորման անդամները, պահանջներ դեռեւս չեն ներկայացրել: Ավտոբուսի ուղեւոր հայ կանայք, որոնք Թուրքիա էին տարվել, հեռախոսազանգ են ունեցել իրենց հարազատների հետ, և նրանք շարունակում են…
Լուրեր
Թուրք-սիրիական սահմանին առևանգված հայ տղամարդկանցից որևէ տեղեկություն չկա. 3 կանանց էլ տարել են Թուրքիա
27/07/2013
1in.am – Թուրք-սիրիական սահմանի վրա առևանգված հինգ սիրիահայերից դեռևս նորություն չկա: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով ազգությամբ հայ առևանգյալների մասին: Նա նշեց, որ դեռևս ոչ մի տեղեկություն չունեն, քանի որ…
Սիրիահայեր տեղափոխող գնդակոծված ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են
27/07/2013
panarmenian.net – Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից գնդակոծված Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: «Ովքեր թեթև վնասվածքներ ունեին, անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են…
Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա
27/07/2013
lragir.am – «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելեցին Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք տակավին օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Մեր զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնեց, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք…
Հայաստանը պետք է ավելի ակտիվ օգնի սիրիահայերին
27/07/2013
civilnet.am – Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսում է Սիրիայի ներկա վիճակի, սիրիահայության տագնապների, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից միջազգային ատյաններում սիրիահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության խնդրի արծարծման կարևորության մասին:
Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսում գտնվող երեք հայ կանայք Թուրքիա են տարվել
26/07/2013
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հալեպից Երեւան ճանապարհին առեւանգված հայ տղամարդկանց անունները: Նրանք չորսն են՝ Գարեգին Հացագործյան, Գարո Բաբողլյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան: Առեւանգված հինգերորդ տղամարդն ավտոբուսի վարորդն է, ով հայ չէ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից…
Հայտնի են Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորների անունները
26/07/2013
yerkirmedia.am – Սիրիայում այսօր հայ տղամարդկանց առեւանգման մասին նոր տեղեկություններ են ստացվում։ Պարզում է, Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորները չորս են։ Հալեպից “Երկիր մեդիայի” թղթակից Մարիա Գաբրիելեանը հաղորդում է, որ նրանք են՝ Գարեգին Հացագործյանը, Կարո Պապողլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո…
Հալեպ-Երեւան ավտոբուսի ուղեւոր 5 տղամարդու առեւանգել են
26/07/2013
yerkirmedia.am – Սիրիայում այսօր հայ 5 տղամարդ է առեւանգվել։ Նրանք եղել են Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսում։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։ “Երկիրն այսօրի” թղթակիցը Հալեպից հայտնում է, որ ուղեւորների թվում եղել են նաեւ կանայք, սակայն հայտնի է…
ՀՕՄի Արեւելեան ԱՄՆի 93րդ Պատգմաւորական Ժողովին Հանգանակուեցաւ 17,750 Տոլար Ի Նպաստ Սուրիահայութեան
26/07/2013
asbarez.com – Հայ Օգնութէան Միութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի 93րդ Պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ Հինգշաբթի Յուլիս 18էն 21, Ֆիլատելֆիոյ Քինկ Աֆ Փրաշա շրջանի «Տապըլ Թրի» պանդոկին մէջ: Բոլոր շրջանները ներկայացնող պատգամաւորներուն կողքին, ներկայ էին նաեւ հրաւիրեալներ, որոմց կարգին ԱՄՆ Արեւեալեան թեմի…
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԺԱՐԱՄԱՆԱ ՇՐՋԱՆԻՆ ՄԷՋ ԿՐԿԻՆ ՊԱՅԹՈՒՄ. ՆԱԽՆԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐՈՎ ՀԱՅ ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ ՉԿԱՆ
25/07/2013
Perio Newsfb – Սուրիոյ մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքը գտնուող հայաշատ Ժարամանա շրջանի Ալ-սըյուֆ հրապարակի մէջ պայթիւն տեղի ունեցաւ: Ժարամանայի մէջ ականապատ մեքենայի պայթիւնի հետեւանքով, նախնական տեղեկութիւններով 10 մարդիկ զոհուած են եւ վիրաւորուած աւելի քան 60 անձեր: Վնասուած են ինքնաշարժներ եւ առեւտրային…