Նա նշեց, որ դեռևս ոչ մի տեղեկություն չունեն, քանի որ բարդ է, իսկ կանայք արդեն Սիրիայի սահմանից դուրս են: «Բնականաբար, հետաքրքրվողներ, պատասխանատուներ կան, բայց նորություններ դեռևս չկան»,- նկատեց նա: Ի դեպ տեղեկացնենք, որ սիրիահայերն առևանգվել են Հալեպից Երևան ուղևորվելիս:
Նշենք, որ զինյալ ապստամբները հարձակվել էին Հալեպից Հայաստան մեկնող միկրոավտոբուսի վրա, ուղևորներին իջեցրել միկրոավտոբուսից, տղամարդկանց, այդ թվում և վարորդին տարել անհայտ ուղղությամբ, իսկ երեք հայ կանանց ազատ արձակել:
Առևանգված տղամարդկանց անուններն են` Գարեգին Հացագործյան, Կարո Պապողլյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան: Վարորդի անունը Արա է, ազգանունը հայտնի չէ։ Ռայիսյանը կանանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չուներ։ Այլ տեղեկություններով՝ նրանք Թուրքիայում են գտնվում։
Հիշեցնենք, որ նման մի դեպք էր տեղի ունեցել օրեր առաջ: Զինյալ ապստամբները հարձակվել էին Հալեպից Բեյրութ մեկնող միկրոավտոբուսի վրա, ինչի հետևանքով մեկ հայ կին էր զոհվել, 17 ուղևոր էլ տեղափոխվել էին հիվանդանոցներ:
