yerkirmedia.am – Սիրիայում այսօր հայ տղամարդկանց առեւանգման մասին նոր տեղեկություններ են ստացվում։ Պարզում է, Հալեպ-Երեւան ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորները չորս են։

Հալեպից “Երկիր մեդիայի” թղթակից Մարիա Գաբրիելեանը հաղորդում է, որ նրանք են՝ Գարեգին Հացագործյանը, Կարո Պապողլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո Ասատուրյանը։

Մեր թղթակիցը դեպքի մասին նաեւ հստակեցնում է, որ Հալեպից Երեւան մեկնող փոքր չափի ավտոբուսը թուրքական սահմանի մոտ կանգնեցրել է զինված մի խումբ։ Չորս հայ տղամարդիկ եւ վարորդը առեւանգվել են, իսկ երեք հայ կանայք տարվել են Քիլիս։
Վերջին տեղեկությունների համաձայն, կանայք մինչ այժմ գտնվում են Քիլիս պանդոկներից մեկում։