Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

panarmenian.net – Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից գնդակոծված Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուսների տուժած ուղևորներն արդեն ապաքինվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

«Ովքեր թեթև վնասվածքներ ունեին, անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և տուն գնացել, իսկ ավելի լուրջ վերքեր ունեցողները ապաքինվում են հիվանդանոցում», – ասաց նա:

Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալներով, հուլիսի 23-ին ավտոբուսների վրա հարձակման հետևանքով զոհվել է հայազգի 40-ամյա Թամար Սիրունյանը, 17 հայ վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: