Մի քանի հայկական եկեղեցիներ Սիրիայում վերածվել են իսլամական կառույցների. հալեպցի հուշարձանագետ

tert.am – Սիրիական պատերազմի պայմաններում այնտեղ գտնվող հայկական մի քանի եկեղեցիներ գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, որոնցից որոշները նրանք վերածել են իսլամական ինչ-որ կառույցների: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» գիտաշխատող, ծննդով հալեպցի, հուշարձանագետ Րաֆֆի Քորթոշյանը: Նրա փոխանցմամբ՝…

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում ռումբ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում՝ Թեթթեն լցակայանի մերձակայքում, ապրիլի 11-ի երեկոյան հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունը նյութական վնասներ է պատճառել մերձակայքում գտնվող բնակարաններին: Բացի դրանից, կրկին ահ ու սարսափ…

Քեսաբում սպանվել է 23-ամյա Գեւորգ Ջուրյանը

Մարտի 21-ի հարձակումից հետո Քեսաբում մնացած հայերի մոտ զենքեր փնտրելու ժամանակ սպանվել է Գեւորգ Ջուրյանը` Բաբկեն եւ Նվարդ Ջուրյանների որդին: Ինչպես տեղեկացնում է civilnet.am -ը, մեկ այլ վարկածի համաձայն, սպանությունը կատարվել է Քեսաբում, երբ հիմնականում տարեցներից բաղկացած խումբը տարհանվում էր…

Քեսաբցի իննը հայերից տեղեկություններ չկան. Պոլսո Հայոց պատրիարաքարանը որոնում է նրանց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստ ահաբեկիչ գրոհայինների հարձակումների պատճառով բնակիչների տարբեր վայրեր փախչելուց հետո, ավանում բնակվող 9 հայերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է…

Ճանաչողական շրջայցեր` սիրիահայ աշակերտների համար

panorama.am – Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել…

Քեսաբից դեպի Վաքըֆլը կամ քեսաբահայերը՝ թուրքական տգեղ շոուի մասնակիցներ. «Ակօս»-ի անդրադարձը

panorama.am – Սիրիայի Քեսաբ ավանի տարեց հայերը, ընդդիմադիրների կողմից Թուրքիա բերվելով, տգեղ շոուի մասնակիցներ դարձան։ Թուրքական թերթերը զարդարեցին «Թուրքիան գրկաբաց ընդունեց հայերին» վերնագրերը։ Վաքըֆլը գյուղ այցելած «Ակօս» թերթի հոդվածագիր Կարին Քարաքաշլըն հանդիպել է Քեսաբից Թուրքիա բերված սիրիահայերի հետ և գրել…

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը հավաքագրել է 10 000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Քեսաբի մեր հայրենակիցների կարիքներին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 Наименование: Всеармянский фонд «Айастан» (RUR) No.счета: 19300…

«Հայաստան» հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը 10 000 ԱՄՆ դոլար է ուղղել քեսաբահայության օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը հավաքագրել է 10 000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի քեսաբահայության կարիքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամաի հասարակայնության հետ կապերի բաժնից: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի…

Թուրքական լոբբին անտարբեր չմնաց. ԵԽԽՎ-ում, ի պատասխան հայկականի, Քեսաբի մասին հայտարարություն է ընդունվել

panorama.am – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց և ընդունվեց հայտարարության տեքստ Սիրայի վերաբերյալ, որն անվանել էին «Իրավիճակը Սիրայում հումանիտար ճգնաժամ և համերաշխություն»։ Այս փաստաթուղթն, ըստ էության, պատասխանն էր ԵԽԽՎ-ում հայկական կողմի ընդունած հայտարարությանը, որով դատապարտվում էր Քեսաբում…

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔԸ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ՝ ՍՈՒՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ

azator.gr – Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութեան Ընդհանուր Ժողովը, գումարուած Հինգշաբթի 3 եւ Ուրբաթ 4 Ապրիլ 2014-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, նախագահութեամբ Ս. Աթոռոյս ազգընտիր Գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, իր խոր մտահոգութիւնը յայտնեց ընդհանրապէս Միջին Արեւելքէն ներս ծաւալող քաղաքական ու…