Մայիսին 5 000-ից ավել սիրիահայեր կգան Հայաստան. այս պահին միայն Հալեպում 30 000 հայ կա

1in.am – «Սիրիայում մնացած հայերը բոլորն էլ ցանկանում են դուրս գալ, բայց միայն այստեղ հասնելու հարց չէ, այստեղ էլ դժվարություններ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի համայնք» ՀԿ վարչության անդամ Ջորջ Բեդուրյանը: Ըստ նրա՝ սիրիահայերը գիտեն, թե Հայաստան եկածները…

Հալեպի սկաուտները միջոցառում են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100- ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ ապրիլի 17-ին Հալեպի պետական սկաուտական 7-րդ և 8-րդ խմբերն արաբերեն հայտագրով հանդիսություն են կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հանդիսությունը տեղի է ունեցել ս. Աստվածածաին եկեղեցու ներքնասրահում, որը կազմակերպել էր…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

KANTSASAR – Բերիոյ Հայոց Թեմի Ազգ.Երեսփոխանական Ժողովը իր 160-րդ նիստը գումարեց Ուրբաթ17 Ապրիլ 2015, Հալէպի Ս. Աստուածածին Եկեղեցւոյ ներքնասրահը, Նախագահութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Շահան Ս. Արք.Սարգիսեանի: Ներկաներու շարքին էին, Ազգ.Վարչութեան եւ Ազգ.Կրօնական ժողովներու անդամները եւ Ազգ.Իշխանութեան…

Սուրիահայութեան Նուիրուած Բանախօսական Հաւաք Օթթաուայի Մէջ

Perio News – Օթթաուայի գաղութն ալ անմաս չմնաց Սուրիահայութեան տագնապի գծով իր բարոյական կարեւոր մասնակցութիւնը բերելէ: Այդ նպատակին կը ծառայէր Մարտ 27, 2015 Սուրիահայութեան մասին նուիրուած հանդիպումը, Կազմակերպութեամբ Օթթաուայի Հայ Մշակութային Միութեան: Միջոցառումը կը հովանաւորէր Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ…

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100 ԱՄԵԱԿԻ ՍՈՒՐԻՈՅ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Perio News – Հալէպի մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ձեռնարկները համակարգող մարմինը երկուշաբթի, 23 մարտ 2015-ին, Ս. Աստուածածին եկեղեցւոյ ժողովասրահին մէջ գումարեց իր հերթական նիստը, նախագահութեամբ մարմինի երկու ատենապետներուն՝ Տիար Ժիրայր Ռէյիսեանի եւ Հրանդ Աթթարեանի: Ատենադպիր` Լարա Տիրարեան ընթերցեց ժողովի օրակարգի…

Սիրիահայությունը՝ մահվան և ազգային ժառանգությունը կորցնելու ընտրության առջև

1in.am – Սիրիահայությունը հիմա երկընտրանքի մեջ է. այստեղի իր ողջ մշակութային ու ազգային ժառանգությունը ջնջի ու դո՞ւրս գա, թե մնա։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ «Իհարկե, կա ժողովրդին փրկելու հարցը, բայց…

Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է

yerkir.am – «Բերիոյ լուրեր»-ը տեղեկացնում է, որ զինված խմբավորումների թիրախ է հայաշատ Նոր Գյուղ թաղամասի այն հատվածը, որտեղ գտնվում է Քարեն Եփփե ազգային ճեմարանը: Բարեբախտաբար, կորուստները միայն նյութական են: Զոհեր չկան, քանի որ շրջանում, ոչ ամբողջությամբ, այլեւս բնակիչ չի մնացել:…

ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԱԳՆԱՊԸ ՏԱԿԱՒԻՆ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

PERIO NEWS – Սուրիոյ պատերազմը չորրորդ տարին թեւակոխած ըլլալով, ցայտուն կերպով ակնյայտ կը դառնայ, որ տիրող իրավիճակին պատճառով ընդհանրապէս Հալէպը շարունակեց մնալ Սուրիոյ քաղաքներէն ամէնէն աւելի տուժողը` ապահովական, տնտեսական եւ կենցաղային առումներով: Արդարեւ, բովանդակ Հալէպը, ելեկտրականութեան տագնապի կողքին, ոչ հերթական…

Հալեպահայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

azatutyun.am – Հալեպում պատերազմի թոհուբոհի մեջ կյանքը շարունակել փորձող հալեպահայերը Հայաստանի կառավարությանը խնդրում են աջակցել իրենց պատերազմի գոտուց դուրս բերելու հարցում։ «Հատկապես վերջին օրերին, երբ Հալեպի քրիստոնեական թաղամասերում ահագնացել են հրթիռակոծությունները՝ պատճառ դառնալով զոհերի և վիրավորների՝ այդ թվում հայերի շրջանում,…

«Մաղթենք, որ Ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի բան չպատահի»․ Հալեպի հայկական թաղամասերը կրակահերթերի տակ են

1in.am – «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: – Հալեպի գնդակոծման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, ինչպիսի՞ իրավիճակ է վերջին երկու օրվա ընթացքում հայկական թաղամասերում , քանի՞ վիրավոր կա:…