Ամսական արխիւ: February 2015

ԶԵԿՈՅՑ Ս.Շ.Օ.Վ.Մ. ՄԻԱՄԵԱՅ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ 2014

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմինը (ՍՇՕՎՄ) 2014 տարեշրջանին շարունակեց իր աշխատանքները ճշդուած աշխատանքային ուղեգիծին համաձայն, որ կ‏þընդգրկէր առողջապահական, կրթական, բնակարանային եւ կենցաղային օժանդակութեան բնագաւառները: ՍՇՕՎՄը 2014ին գործեց քաղաքական-ապահովական դժուարին պայմաններու մէջ: Հայահոծ շրջանները, յատկապէս Հալէպը եւ…

ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ ՀԱԼԷՊԻ ԶԱՆԱԶԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ ՆԵՐԱՌԵԱԼ ՀԱՅԱԲՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԵՐ ՔԱՆԻ ՄԸ ՏԱՍՆԵԱԿ ՀՐԹԻՌՆԵՐՈՒ ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱՒ. ԳՕԳՕ ԳԸՊԸՃԵԱՆ ԶՈՀՈՒԵՑԱՒ

PERIO NEWS/fb/ – Հալէպ քաղաքի զանազան շրջաններ երէկ, ուրբաթ 6 եւ այսօր, շաբաթ 7 փետրուար 2015-ին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հրթիռակոծման ենթարկուեցան, որուն հետեւանքով միայն երէկ վիրաւորուեցաւ 23 քաղաքացի, արձանագրուեցան նիւթական վնասներ։ Յայտնենք, թէ հայաբնակ Նոր Գիւղ շրջանը եւս իր…

Մեկ զոհ եւ վիրավորներ

KANTSASAR/fb/- Այսօր, Շաբաթ, 7 Փետրուար 2015-ի յիտմիջօրէին Հալէպի Նոր Գիւղ շրջանին մէջ ինկած հրթիռներուն եւ կազի պայթուցիկ տակառներուն պատճառով զոհուեցաւ հալէպահայ Գօգօ Գպըճեան (1991-ի ծնունդ), արձանագրուեցան նաեւ վիրաւորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ։

Դամասկոսում ու Հալեպում հրթիառակոծումների հետևանքով կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ

panorama.am – -Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հոծ բնակչություն ունեցող թաղամասերը փետրվարի 5-ին և 6-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են, որի հետևանքով վիրավորվել է 26 քաղաքացի, նյութական վնաս է հասցվել: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Հալեպի Նոր Գյուղ…

Կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ փետրվարի 6-ին կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015թ. առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց…

Հալէպի Ազգային Սահակեան Վարժարանի Շրջանաւարտից Միութեան 2015ի Առաջին Հաւաքը

asbarez.com – Հալէպի Ազգային Սահակեան վարժարանը, աւելի քան 87 տարիներու յաղթական երթով, շրջանցելով տեղական եւ պարագայական անասելի դժուարութիւններ՝ կը շարունակէ իր առաքելութիւնը իբրեւ հայ միտքի դարբնոց ու հայ միտքի ձուլարան։ Վարժարանի Լոս Անճելըսի շրջանաւարտից միութիւնը, Ազգ. Սահակեան վրաժարանի հսկայ կաղնիէն…

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը Այցելեց Երեւանի «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութեան Գրասենեակ

KANTSASAR/fb/ – Երեւան․- Ուրբաթ, 30 Յունուար 2015-ին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ․ Տ. Շահան Սրբ․ Արք․ Սարգիսեան այցելեց Երեւանի «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութեան գրասենեակ: «ՀԱԼԷՊ» Հ․Բ․Հ․Կ․-ի հիմնադիր նախագահ Անի Բալխեան ողջունելով սրբազան հօր այցելութիւնը, ներկայացուց կազմակերպութեան գործունէութիւնն ու…

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ. ԹԻԼԵԼ ՇՐՋԱՆԸ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԵՑԱՒ, ՈՐՈՒՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԱՆԴՈՒԵՑԱՒ ՀԱՅՈՒ ՄԸ ԲՆԱԿԱՐԱՆԸ

PERIO NEWS/fb/- Չորեքշաբթի 4 փետրուար 2015-ի կէսօրուան ժամերուն, զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հրթիռակոծման թիրախ դարձաւ Թիլել շրջանը գտնուող հայու մը բնակարանը: Արձակուած հրթիռի պայթումին պատճառով քանդուեցաւ բնակարանը, ինչպէս նաեւ վնասուեցան կողքի բնակարններն ու շէնքերը, բարեբախտաբար մարդկային վնասներ չկան:

Սիրիահայ. Պետք է մեր հակառակորդի հետ նոր լեզվով խոսենք

news.am – Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայերը պետք է հանդես գան նոր ծրագրով, մեր հակառակորդների հետ պետք է նոր լեզվով խոսենք: Այս մասին փետրվարի 4-ին Հայոց ցեղասպանության թեմայով կայացած համաժողովի ժամանակ հայտարարեց սիրիահայ Գառնիկ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը որոշակի…

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են լսվում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակն այժմ բավական հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրեց Հալեպի մեր աղբուրը՝ նշելով, որ անակնկալներ մշտապես սպասելի են: Քաղաքում այժմ ջրամատակարարումը դադարեցված է,…