panorama.am – -Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հոծ բնակչություն ունեցող թաղամասերը փետրվարի 5-ին և 6-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են, որի հետևանքով վիրավորվել է 26 քաղաքացի, նյութական վնաս է հասցվել: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Հալեպի Նոր Գյուղ և Ճեմիլիե շրջանները երեկ ահաբեկչական խմբավորումները նույնպես հրթառակոծել են, վիրավորվել է 16, զոհվել է 2 քաղաքացի:
Երեկ հրթռակոծվել է նաև Հալեպի ևս երկու թաղամաս, որի հետևանքով կան վիրավորներ, քանդվել են բնակարաններ, հրկիզվել են մեքենաներ: