Ամսական արխիւ: June 2014

Հալեպում հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունիսի 23-ին հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Ռամուսիե թաղամասում դիպուկահարի գնդակից վիրավորվածը Հակոբ Փայասյանն է: Նա արդեն տեղափոխվել է «Ռազի» հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատական միջամտություն:

France 24-ը ռեպորտաժ է պատրաստել սիրիահայ փախստականների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմի հետևանքով հազարավոր հայեր, ովքեր արդեն մի քանի սերունդ է` ապրում են Սիրիայում` գլխավորապես Հալեպում, հաստատվել են Հայաստանում: Նրանց մասին ռեպորտաժ է պատրաստել ֆրանսիական France 24 հեռուստաալիքը: Ինչպես հաղորդում է…

«Քեսաբն արդեն քեսաբցիներով է…». պատմում է Քեսաբի քաղաքապետը

galatv.am – «Ժողովրդի մեծամասնությունն արդեն ելել է Քեսաբ և փորձում են տեղավորվել, իրենց տնտեսությունը նորոգել: Մենք էլեկտրականությունը, ջուրը, ճամփաները, հեռաձայները փորձում ենք կարգի գցել, ապահովել, որպեսզի ժողովուրդն ավելի արագ կերպով վերադառնա կենցաղին: Առաջիկա տասը օրվա մեջ պետք է աշխատենք, որպեսզի…

Քեսաբահայերն առնվազն` 3 ամիս չեն վերադառնա. Հայաստանում հաստատված քեսաբահայ

tert.am – Քեսաբցի Շահէ Աբելեանը, ով այնտեղ ղեկավարում էր 7 գյուղ, հիմնավորվել է Հայաստանում և դեռ չի պատրաստվում մեկնել հայրենի Քեսաբ: «Այնտեղ վատ է մեր տների վիճակը, այնքան վատ է, որ հիմա չեմ կարող գնալ Քեսաբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:…

ԱՆՀԱՆԴԱՐՏ ԵՒ ԾԱՌԱՅԱՍԷՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ

Perio News/fb/ – (Դամբանական` Արտասանուած Վրէժ Ճապաղջուրեանի նահատակութեան Առիթով) Ծառայասէր միութենականներու տերեւաթափը կը շարունակուի Հալէպի մէջ: Յաջորդաբար անժամանակ եւ աննկարագրելի մահերով հողին կը յանձնենք մեր հաւատաւոր ընկերները, որոնք իրենց ետին կը ձգեն աւերուած մեր եկեղեցիները, դպրոցներն ու ժողովրդային բնակարանները: Ընկ.…

9-ՐԴ ԿԱՐԳԻ (ՊՐՈՎԷԻ) ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԵԱՆՑ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ․ ԱԶԳ․ ՔԱՐԷՆ ԵՓՓԷ ՃԵՄԱՐԱՆ 2013-2014 ՏԱՐԵՇՐՋԱՆ-ՀԱԼԷՊ

KANTSASAR/fb/ – Ազգ․ Քարէն Եփփէ Ճեմարանի տնօրէնութիւնը հրապարակեց Ճեմարանի 9-րդ կարգի պետական քննութեանց արդիւնքները՝ նիշերու հերթականութեամբ․ յաջողութեան տոկոս 90 առ հարիւր։ «Գանձասար» ջերմապէս կը շնորհաւորէ Ազգ․ Քարէն Եփփէ Ճեմարանի տնօրէնութիւնը, աշակերտութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները, մաղթելով անամպ երկինք եւ նորանոր…

Ֆրանսիական France-24 հեռուստաալիքը պատմական հայրենիք վերադարձած սիրիահայերի մասին ռեպորտաժ է պատրաստել

news.am – Հաղորդաշարում նշվում է, որ չնայած մեծ դժվարություններին, նրանք ստանում են եկեղեցու եւ կառավարության աջակցությունը: Մասնավորապես, սիրիահայերին քաղաքացիություն, անվճար դպրոցական կրթություն եւ բժշկական ծառայություններ են տրամադրվում: Սակայն նրանցից ոմանք լքում են Հայաստանը, որպեսզի իրենց բախտը փորձեն Եվրոպայում եւ Հյուսիսային…

Հույն ուղղափառ եկեղեցին օգնության փաթեթներ կբաժանի քեսաբցիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն ուղղափառ եկեղեցու երիտասարդությունն այսօր՝ հունիսի 20-ին, Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցում բոլոր ընտանիքներին օգնության փաթեթներ կբաժանի: Այս մասին տեղեկացրել է Քեսաբի Կաթողիկե եկեղեցու վարդապետ տեր հայր Նարեկ Լուիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են անհրաժեշտ…

ԱԶԳ. ԶԱՒԱՐԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ Մանուկներ հայոց, դրախտի ծաղիկ, Մանուկներ հայոց, սիրասուն թոռնիկ, Ծաղկեցէ՛ք ուրախ, եղէ՛ք երջանիկ, Առանց ձեզ չկայ զուարթ ընտանիք: Հակառակ տիրող երկրի անբարենպաստ ու անապահով վիճակին` հալէպահայութիւնը անգամ մը եւս ցոյց տուաւ իր աննկուն ու հաստատ կամքը: Դիմագրաւելով բոլոր դըժուարութիւնները շարունակեց իրագործել իր ազնիւ նպատակը եւ ահաւասիկ հայ դպրոցը անգամ մը եւս յաջողեցաւ հայ բոցը վառ պահել ու զարդարել հայ մանուկին աշխարհը: Քաջ գիտակցելով, թէ մանուկները բուրումնաւէտ ծաղիկներ են, նաեւ` ժողովուրդի յոյսն ու ապագան: Եւ բեմ բարձրացուց 2012-2013 եւ 2013-2014 տարեշրջանի աշակերտ-աշակերտուհիները, որպէսզի հրաժեշտ տալով ստանան իրենց վկայականները եւ ներկայացնեն ծնողներուն իրենց մանկական գունազարդ աշխարհէն գեղեցիկ պատկերներ, որոնք պիտի գծագրեն անմեղ ու ծաղկածիծաղ մանկական աշխարհ մը: Կիրակի, 25 Մայիս 2014-ի առաւօտեան ժամը 11-ին «Զաւարեան» թատերասրահը լեցուն էր խուռներամ բազմութեամբ` ծնողներ ու հարազատներ հպարտութեամբ եկած էին դիտելու այս դժուար պայմաններուն մէջ իրենց զաւակներուն շատ սիրելի դպրոցին բեմահարթակին վրայ բարձրանալու անփոխարինելի եւ ուրախ պահը: Հանդիսութիւնը սկսաւ Սուրիոյ ու Հայաստանի զոյգ քայլերգներով, ապա ներկաները մէկ վայրկեան յոտնկայս հրաւիրուեցան յարգելու համար մեր հին ու նոր հերոսացած նահատակներուն յիշատակը: Որուն անմիջապէս յաջորդեց հայերէն ու արաբերէն լեզուներով աշակերտական բացման խօսքերը, որոնք բարի գալուստ մաղթեցին իրենց ծնողներուն ու ներկաներուն: Այս տարուան հանդէսի նիւթը նուիրուած էր Սուրիոյ խաղաղութեան: Աշակերտները Սուրիոյ դրօշակը կամ խաղաղութեան խորհրդանիշ` աղաւնին բռնած բեմահարթակին վրայ բարձրանալով ոմանք հայերէն, ոմանք արաբերէն լեզուով մաղթեցին, որ Սուրիան վերադառնայ այնպէս, ինչպէս որ էր, եւ Հալէպը վերագտնէ իր նախկին ապահովութիւնն ու խաղաղութիւնը: Աղերսեցին Աստուծոյ, որ իր հայրական բազուկը երկարելով թեւ ու թիկունք կանգնի երկրի պաշտպան հերոս մեր ժողովուրդին: Տնօրէնութեան զեկոյցը փոխանցեց մանկապարտիզպանուհի` Անի Գալտնեան: Ան իր խօսքին մէջ նշեց, որ հակառակ տիրող կացութեան` մենք լաւատեսութեամբ կը նայինք ապագային: Գնահատական խօսքերով քաջալերեց ուսուցչական կազմը, որուն ժրաջան աշխատանքին շնորհիւ կանգուն ու անսասան կը մնայ հայ դպրոցը: Յատուկ շնորհակալութիւն յայտնեց ծնողներուն շեշտելով, որ դպրոցի դրական արդիւնքը կը պարտինք դպրոցի ու ծնողքի համագործակցութեան եւ փոխյարաբերութեան: Գեղարուեստական շատ կոկիկ եւ հաճելի յայտագիր մը ներկայացուեցաւ ներկաներուն: Բեմը թնդաց հայկական ու արաբական ճոխ պարերով: Իւրաքանչիւր պարի ընթացքին ծածանեցան հայկական ու սուրիական դրօշակները եւ այդ մէկը առաւել եւս խանդավառեց հանդիսատեսը: Հանդէսի յայտագիրը ընդգրկեց նաեւ երգչախումբ, ուր աշակերտները քաղցրահնչիւն ձայներով եւ խմբային երգեցողութեամբ յաջորդաբար մեկնաբանեցին շարք մը երգեր, եւ ծնողները ոգեւորութեամբ ու հպարտութեամբ ունկնդրեցին իրենց զաւակներուն երգած ազգային երգերը: Աշակերտները իրենց պարերով, երգերով ու խօսքի բաժիններով անգամ մը եւս յոյս նեշնչեցին ապագայի հանդէպ եւ ցոյց տուին հայ ժողովուրդին երախտագիտութիւնն ու հաւատարմութիւնը Սուրիական հայրենիքին նկատմամբ: Հասած էր վկայականներու բաշխման պահը: Օրդ. Անին բեմ հրաւիրեց արժանապատիւ Տ. Հայկազ քհնյ. Մասոյեանը: Քահանայ հօր օրհնութեամբ ու ձեռամբ աշակերտները ստացան իրենց վկայականները: Հանդիսութիւնը վերջ գտաւ «Պահպանիչ» աղօթքով: Մեր ջերմագին շնորհաւորանքները մեր սիրելի ու թանկագին աշակերտ-աշակերտուհիներուն, մաղթելով իրենց արեւշատ օրեր ու յարատեւ յաջողութիւն: Կիլտա Տէյիրմէնճեան

Մանուկներ հայոց, դրախտի ծաղիկ, Մանուկներ հայոց, սիրասուն թոռնիկ, Ծաղկեցէ՛ք ուրախ, եղէ՛ք երջանիկ, Առանց ձեզ չկայ զուարթ ընտանիք: Հակառակ տիրող երկրի անբարենպաստ ու անապահով վիճակին` հալէպահայութիւնը անգամ մը եւս ցոյց տուաւ իր աննկուն ու հաստատ կամքը: Դիմագրաւելով բոլոր դըժուարութիւնները շարունակեց իրագործել…

ՓՇՐՈՒՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

kantsasar.com – Գարնանային ծաղկունք ապրող Մայիսը ողողւում է շեփորների հնչիւններով, որոնք յիշեցընում են յաղթանակները Սարդարապատից մինչեւ Պերլին, իսկ երկարամեայ պատերազմի ճիրանների մէջ ճզմուող հայը, լաւատես աչքերով բացում է սովորական թուացող լուսաբացի վարագոյրն ու փայլող արեւին տալիս իր առաջին բարեւը` փորձելով…