news.am – Հաղորդաշարում նշվում է, որ չնայած մեծ դժվարություններին, նրանք ստանում են եկեղեցու եւ կառավարության աջակցությունը: Մասնավորապես, սիրիահայերին քաղաքացիություն, անվճար դպրոցական կրթություն եւ բժշկական ծառայություններ են տրամադրվում: Սակայն նրանցից ոմանք լքում են Հայաստանը, որպեսզի իրենց բախտը փորձեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:
Հաղարդաշարի հեղինակը ընդգծում է, որ որոշ սիրիահայեր փորձում են մոռանալ խնդիրները եւ կյանքը նորից սկսել իրենց համար նոր երկում: «Նրանց համար դա մեծ հարված է: Այդ բոլոր մարդիկ ստիպված են եղել լքել Թուրքիան մոտ 100 տարի առաջ: Նրանց համար դժվար է, քանի որ այդ բոլոր հիշողությունները լողում են իրենց աչքերի առաջ: Հատկապես դա վերաբերում է տարեցներին: Նրանք տեսնում են՝ ինչպես է պատմությունը կրկնվում» , – ասում է հեղինակը: