tert.am – Քեսաբցի Շահէ Աբելեանը, ով այնտեղ ղեկավարում էր 7 գյուղ, հիմնավորվել է Հայաստանում և դեռ չի պատրաստվում մեկնել հայրենի Քեսաբ:

«Այնտեղ վատ է մեր տների վիճակը, այնքան վատ է, որ հիմա չեմ կարող գնալ Քեսաբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ իսլամական զինյալներից ազատագրված սիրիական հայաբնակ Քեսաբի բնակիչները շարունակում են ապրել Քեսաբից դուրս, և դեռ ոչ ոք չի վերադարձել իր տուն:

«Հոսանք չկա, ջուր չկա, տները թալանված են, մարդիկ հիմա չեն կարող վերադառնալ, քանի որ նաև ապահովություն չկա»,-ներկայացրեց Շահէ Ադելեանը և հարցրեց. «Գյուղերը թալանվել են, անկողին չկա, որ մարդիկ գնան, որտե՞ղ քնեն»:
Նա նաև նկատեց, որ քանի դեռ ապահովության խնդիր կա, դեռ երեք ամիս էլ չեն վերադառնա Քեսաբ: « Մենք չենք կարող գնալ, իսկ թե մարդիկ երբ կգնան, հստակ չեմ կարող ասել»: