Ամսական արխիւ: May 2014

«ՀԱԼԷՊ» ՀԲՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ ՔԵՍԱՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ

perio news/fb/ – «Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական կազմակերպութեան անունով Կիրակի, 27- Ապրիլ- 2014-ին տեղի ունեցաւ նիւթական օժանդակութեան բաշխում՝ Լաթաքիոյ մէջ ապաստանած քեսապահայ առաւել ծանր պայմաններու մէջ յայտնուած 101 ընտանիքներուն։ Քեսապահայերու աջակցելու նպատակով հանգանակուած գումարը փոխանցուած է վերոյիշեալ ընտանիքներուն, «Հալէպ» ՀԿ-ի…

Քեսապի եւ Սուրիոյ հայութեան զօրակցական հաւաք

horizonweekly.ca – Մայիս 7-ին, Մոնթրէալի Հայ Կեդրոնի «Ա. Ահարոնեան» սրահին մէջ կայացաւ ժողովրդային հաւաք ի նպաստ Սուրիոյ հայութեան եւ քեսապահայութեան: Ձեռնարկը կազմակերպուած էր Քեպէգի Սուրիահայութեան օժանդակութեան միացեալ մարմնին կողմէ: Օրուան հանդիսավար Սուրէն Հաճեանի բացման խօսքէն ետք ցուցադրուեցաւ Քեսապի մասին տեսերիզ…

Քեսաբահայերը լավ են, միայն Քեսաբն են կարոտում

a1plus.am – Քեսաբը վերադարձնելու համար մարտերը շարունակվում են: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս ուրախալի նորություններ չունեն, բայց հույսով ու հավատով սպասում են: «Լավ ենք, լավ, փառք Աստծո: Նորություններ դեռ չկան, առաջանում է զորքը՝ միայն…

Դամասկոս. Հրասանդներով Ամէնօրեայ Ռմբակոծումը Կը Շարունակուի

aztagdaily.com – Դամասկոսի մէջ «Ազդակ»-ի թղթակիցը կը հաղորդէ, որ պաշտօնական աղբիւրները կը հաստատեն, որ բանակի ուժերը Դամասկոսի արուարձաններէն` արեւելեան Ղութայի մէջ յայտնաբերած են հրասանդ արտադրելու գործարան մը եւ զինեալներու դէմ յառաջխաղացում արձանագրած են Մլեհայի, Ժոպարի եւ Տումայի մէջ: Միւս կողմէ,…

Հալեպում պայթեցվել է “Քարլթըն” հյուրանոցի շենքը

yerkirmedia.am – Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող “Քարլթըն” հյուրանոցի տարածքում այսօր հուժկու պայթյուն է գրանցվել, ինչի հետեւանքով շինությունն ամբողջությամբ ավերվել է: ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ահաբեկիչներն այդպիսով փորձել են պայթեցնել պատմական շինությունների տակ փորած իրենց թունելները: Վկայակոչելով ընդդիմադիր ակտիվիստներին՝ BBC-ն…

Սուրիահայութեան Նուիրուած «ՀայԷյտ 3»ը 100,000 Տոլար Հանգանակեց

asbarez.com – ԿԼԵՆՏԷՅԼ.- Սուրիոյ հայութեան զօրակցութեան միացեալ մարմինի (SARF) կազմակերպութեամբ «ՀայԷյտ 3» (HyeAID3) համերգը տեղի ունեցաւ Կլենտէյլի «Ալեքս» թատերասրահին մէջ, Ապրիլ 29, 2014ին, հանգանակելով 100,000 տոլար՝ սուրիահայութեան համար: Իր պապենական հողերէն քեսապահայութեան տեղահանումէն ետք, որ պատահեցաւ Մարտ 21ին, այլ 100,000…

Քեսաբահայերի օգնության ֆոնդին արդեն իսկ փոխանցվել է 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի և 5 հազար եվրո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած Սիրիայում տիրող իրավաիճակին՝ հայկական ոչ մի դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունն այնտեղ: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ Հարություն Սելիմյանը՝ ներկայացնելով…

«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին կուղարկի եւս 60 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի խնդիրը շարունակում է մնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հիմնադրամը քեսաբահայերին կուղարկի եւս 60 հազար դոլար` տեղահանված քեսաբահայերի կացության խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա…

Հալեպի հայկական թաղամասերում վարագույրներ են կախել դիպուկահարներից պատսպարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը շատ ավելի լարված է, քան հաղորդում են լրատվամիջոցները: Բախումները հասել են Հալեպի հայկական թաղամասեր, ամեն օր տասնյակ ռումբեր են պայթում, իսկ դիպուկահարները դիրքավորվել են քաղաքի տարբեր հատվածներում: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի…

Հալեպում երեկ դարձյալ պայթյուններ են գրանցվել, իսկ այսօր համեմատաբար հանդարտ է

tert.am – Հալեպում երեկվանից վերականգնվել է էներգամատակարարումն ու ջրամատակարարումը, սակայն թե քանի օր կտևի դա, քաղաքի բնակիչները չգիտեն. քաղաքում սովորական է դարձել օրերով առանց հոսանքի և ջրի մնալը։ Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան կրկին պայթյունների և ռմբակոծությունների…