yerkirmedia.am – Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող “Քարլթըն” հյուրանոցի տարածքում այսօր հուժկու պայթյուն է գրանցվել, ինչի հետեւանքով շինությունն ամբողջությամբ ավերվել է:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ահաբեկիչներն այդպիսով փորձել են պայթեցնել պատմական շինությունների տակ փորած իրենց թունելները:

Վկայակոչելով ընդդիմադիր ակտիվիստներին՝ BBC-ն հայտնում է, որ կառավարական զորքերն էին տեղակայված այդտեղ, եւ որ զոհեր կան:

Իսկ ինչպես տեղեկացանք “Բերիո նյուզի” ֆեյսբուքյան էջից, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ քաղաքը, այդ թվում՝ հայաբնակ թաղամասերը, ցնցվել են: