tert.am – Հալեպում երեկվանից վերականգնվել է էներգամատակարարումն ու ջրամատակարարումը, սակայն թե քանի օր կտևի դա, քաղաքի բնակիչները չգիտեն. քաղաքում սովորական է դարձել օրերով առանց հոսանքի և ջրի մնալը։

Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան կրկին պայթյունների և ռմբակոծությունների ձայներ են լսվել, իսկ այսօր իրավիճակը համեմատաբար հանդարտ է։

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել քաղաքի կենտրոնական փոստի մոտ, ինչի հետևանքով մեծաթիվ մարդկային կորուստներ են արձանագրվել։ Տուժածների թվում հայկական անուններ չկան։

Պայթյուններ են լսվել նաև «Արամ Մանուկյան» ժողովրդային տան մոտակայքում, ինչի հետևանքով նյութական վնասներ են գրանցվել։

Այս պայմաններում Սիրիայի դպրոցներում, այդ թվում՝ հայկական, ավարտվել է ուսումնական տարին և տարեվերջյան քննությունները։