Ամսական արխիւ: December 2013

Սիրիահայերին բաժանվող պարենամթերքի փաթեթի բաղադրիչների փոփոխություն է լինելու

panorama.am – Հայաստանում ապաստանած սիրիահայերին Պարենի համաշխարհային ծրագրով նախատեսված ամսական 12 կգ պարենամթերքը դեկտեմբեր ամսին չի բաժանվի: Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Ալաջյանը, փաթեթի բաղադրիչների փոփոխություն է լինելու, ինչի պատճառով էլ օգնությունը մեկ ամսով…

ԷՋԵՐ ՀԱԼԷՊԱՀԱՅԻ ՄԸ ՕՐԱԳՐԷՆ (11)

kantsasar.com – Ինչ­պէս որ ըմ­բոս­տու­թիւն մը եր­կու տա­րի ետք կը վե­րած­ուի քա­ղա­քաց­ի­ա­կան պա­տե­րազ­մի, այդ­պէս ալ եր­կու տա­րի վերջ մեր վի­ճա­կը կը փոխ­ուի եւ այլ անուն կամ պի­տակ կը ստա­նայ, թէ­եւ տա­կա­ւին չեմ գի­տեր, թէ ի՞նչ անուն պէտք է տալ ժո­ղո­վուր­դի…

Ամանորին ընդառաջ` ՀՕՄ-ն անակնկալ է պատրաստում

yerkir.am – ՀՕՄ-ուհիները արդեն պատրաստվում են Ամանորին: ՀՕՄ Զեյթունի մասնաճյուղը երեխաների համար Արամ Մանուկյան կենտրոնում միջոցառում է նախատեսել սիրիահայ փոքրիկների ու նրանց ծնողների համար: Բացի փոքրիկների համար նախապատրաստված նվերները, ՀՕՄ-ուհիները հավաքվել ու ձեռագործ զարդարանքներ են պատրաստում սիրիահայ փոքրիկների համար, որպեսզի…

Նոր Հալեպի կառուցման համար անհրաժեշտ գումարը պետք է ներդնեն մեր հայրենակիցները

yerkir.am – Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ճարտարապետ Վահե Թութունջյանը ներկայացրեց Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն…

Հալեպում այսօր վերջին հրաժեշտն են տվել Առաքել Թերզյանին

yerkirmedia.am – Հալեպում այսօր սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգսյան պատարագով վերջին հրաժեշտն են տվել վաստակաշատ գործիչ, հալեպահայության տասնամյակների կյանքում մեծ դերակատարություն ունեցած Առաքել Թերզյանին։ Նախօրեին Դաշնակցության Բյուրոն գուժել էր նրա մահը։ Ծանր հիվանդությունից հետո նա մահկանացուն կնքել էր դեկտեմբերի 6-ին՝ Հալեպում։…

Ղամիշլիում ու Հալեպում պայթյունի և բախումների հետեւանքով հայազգի զոհեր ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ղամիշլի քաղաքում ավտոբուսի պայթյունից մահացել է հայազգի Վարդգես Ավետիսյանը և վիրավորվել են Խաչիկ Ազիզյանն ու Գևորգ Նազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ տեղեկությունն ստացվել է Ղամիշլիի տեղեկատվական մարմնից:…

Սիրիայում երկու զոհ ունենք

yerkirmedia.am – Հայաբնակ Հալեպում իրավիճակը դեռ չի հանդարտվում: Մեր հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ բախումների հետեւանքով դարձյալ հայ է զոհվել: Մահացածը 26-ամյա Հայկ Արգաշատյանն է: Շաբաթ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա նրա հուղարկավորությունը: “Եռագույն” կայքը հայտնում է նաեւ, որ այսօր…

Սիրիահայ ոսկերիչներն ու Շուկայի վերահսկողության տեսչությունը համաձայնության եկան ոսկու հարգադրոշման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իրացվող ոսկե զարդերը պետք է դրոշմանշված լինեն: Այն զարդերը, որոնք նախատեսված են արտահանման համար, կարող են չկրել «Սասունցի Դավիթ» հարգադրոշմը։ Այս մասին ոսկերիչների և ոսկու առևտրով զբաղվողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի…

ՍԴՀԿն Ու ՌԱԿը Քննարկած Են Սուրիահայութեան Տրուող Աջակցութեան Վերաբերող Հարցեր

asbarez.com – ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Ռամկավար Ազատական կուսակցութեան Երեւանի գրասենեակին մէջ տեղի ունեցած է ՍԴՀԿի եւ ՌԱԿի Հայաստանի կազմակերպութիւններու վարչութիւններու հանդիպումը, որուն մասնակցած են ՌԱԿի ատենապետ Յակոբ Աւետիքեանը, փոխատենապետ Կարէն Կակոյեանը, ատենադպիր Սուրէն Սարգսեանը, ինչպէս նաեւ ՍԴՀԿի ատենապետ Նարեկ Գալստեանը, փոխատենապետ…

Հալեպի հայաշատ թաղամասերը հրթիռակոծվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիա, Վիլլաներ, Նոր Գյուղ հայկաշատ թաղամասերը դեկտեմբերի 4-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Առաջին հրթիռն ընկել է Գաբրիի այգում, երկրորդը՝ «Թեթթեն» բենզալցակայանի մերձակայքում գտնվող այգում, իսկ երրորդը՝ հայ…