yerkirmedia.am – Հայաբնակ Հալեպում իրավիճակը դեռ չի հանդարտվում: Մեր հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ բախումների հետեւանքով դարձյալ հայ է զոհվել:
Մահացածը 26-ամյա Հայկ Արգաշատյանն է:
Շաբաթ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա նրա հուղարկավորությունը:
“Եռագույն” կայքը հայտնում է նաեւ, որ այսօր Քամիշլի քաղաքի Ալ Թայ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորել է երեք հայ, որոնցից մեկը՝ Վագո Թովմասյանն ավելի ուշ մահացել է:
Պայթունի հետեւանքով մահացածների թիվն, ընդանուր առմամբ, հասել է 16-ի, կա շուրջ 30 վիրավոր: