Լուրեր

«Աղոթենք, որ Քեսաբի մեր եղբայրներն ու քույրերը դիմակայեն դժվարություններին»

aysor.am – «Մեծ պահքի աղոթական, հոգեշահ և խոկումնալի օրերն են, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրեր` հոգեպես նորոգվելու և մեր կյանքում զորացնելու միմյանց հանդեպ սերը, բարեպաշտությունն ու պատվիրանապահությունը: Տերունապատվեր եղբայրսիրության, համերաշխության, միմյանց զորակցության ազնիվ մղումն ու բարի ձգտումը հզոր և կենսական ուժ…

Հալէպահայութիւնը Նշեց Ծաղկազարդը եւ Աղօթեց Սուրիոյ Խաղաղութեան Համար

horizonweekly.ca – Այսօր, 13 Ապրիլ 2014-ին, հալէպահայութիւնը պատշաճ շուքով, հոծ բազմութեան ներկայութեամբ եւ հանդիսաւոր Ս. պատարագի մատուցմամբ նշեց Ծաղկազարդի տօնը, խաղաղութիւն մաղթելով սուրիական հայրենիքին, ապահովութիւն ու համբերութիւն՝ Սուրիոյ տագնապահար ժողովուրդին։ Մարդիկ թէեւ սովորական իրենց ցնծութիւնը չունէին այս տարի, որովհետեւ երկրի…

«Համահայկական հիմնադրամը» քեսաբահայերին դրամական առաջին օգնությունը տրամադրել է Լաթաքիայի շտապօգնության մարմնին

panorama.am – Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթաքիայի շտապօգնության մարմնին: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն…

Կովսականում բնակարաններ են հանձնել սիրիահայ ընտանիքներին

news.am – 2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաեւ տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել եւ վերաբնակեցվել են Կովսականում: «Օգնիր…

ԶՈՀԵՐ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

KANTSASAR/fb/ -Հալէպի մէջ կը շարունակուին զինուորական թէժ բախումները։ Զինեալ խմբաւորումներ կը շարունակեն տասնեակներով հրասանդեր եւ արկեր արձակել Հալէպի զանազան շրջաններուն, յատկապէս ՆորԳիւղ շրջանին վրայ` մարդկային եւ նիւթական լուրջ վնասներ հասցնելով բնակչութեան։ Արձանագրուած են հայ եւ տեղացի վիրաւորներ, զոհեր։ Վիրաւոր հայորդիներու…

Կրկին վտանգվել է Հալեպից դուրս գնալու միակ ճանապարհը` Խանասերը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Հալեպի անվտանգության վիճակը վատացել է: Սիրիական կանոնավոր բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունենում Զահրաա (քաղաքի արևմտյան), Լերամուն (հյուսիս-արևմտյան), Ռամուսե (հարավ-արևտյան), Համտանիե (արևմտյան), Շեյխ Մաքսուտ (հյուսիսային) շրջաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին…

Մի քանի հայկական եկեղեցիներ Սիրիայում վերածվել են իսլամական կառույցների. հալեպցի հուշարձանագետ

tert.am – Սիրիական պատերազմի պայմաններում այնտեղ գտնվող հայկական մի քանի եկեղեցիներ գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, որոնցից որոշները նրանք վերածել են իսլամական ինչ-որ կառույցների: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» գիտաշխատող, ծննդով հալեպցի, հուշարձանագետ Րաֆֆի Քորթոշյանը: Նրա փոխանցմամբ՝…

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում ռումբ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում՝ Թեթթեն լցակայանի մերձակայքում, ապրիլի 11-ի երեկոյան հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունը նյութական վնասներ է պատճառել մերձակայքում գտնվող բնակարաններին: Բացի դրանից, կրկին ահ ու սարսափ…

Քեսաբում սպանվել է 23-ամյա Գեւորգ Ջուրյանը

Մարտի 21-ի հարձակումից հետո Քեսաբում մնացած հայերի մոտ զենքեր փնտրելու ժամանակ սպանվել է Գեւորգ Ջուրյանը` Բաբկեն եւ Նվարդ Ջուրյանների որդին: Ինչպես տեղեկացնում է civilnet.am -ը, մեկ այլ վարկածի համաձայն, սպանությունը կատարվել է Քեսաբում, երբ հիմնականում տարեցներից բաղկացած խումբը տարհանվում էր…

Քեսաբցի իննը հայերից տեղեկություններ չկան. Պոլսո Հայոց պատրիարաքարանը որոնում է նրանց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստ ահաբեկիչ գրոհայինների հարձակումների պատճառով բնակիչների տարբեր վայրեր փախչելուց հետո, ավանում բնակվող 9 հայերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է…