panorama.am – Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթաքիայի շտապօգնության մարմնին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամ»-ին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար: