news.am – 2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը:
Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաեւ տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել եւ վերաբնակեցվել են Կովսականում:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ եւ Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը եւ զարգացմանը:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաեւ Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, «Քաշաթաղ» հիմնադրամի հետ եւ ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին եւ մաղթում բարեբեր եւ արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը եւ եւս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են եւ սիրիահայությունը դեռեւս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով: