Լուրեր

Թուրքիայում պահված քեսաբցիները Լիբանանի ճանապարհին են

yerkir.am – Մարտի 31-ից մինչ երեկ Թուրքիայում պահված քեսաբցիները Լիբանանի ճանապարհին են. Այս մասին հայտնում է Ակօս-ը: 18 հոգանոց խումբը երեկ մայիսի 14-ի օդանավով ուղղվել են դեպի Լիբանան:

Պետությունը կվճարի սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր` մայիսի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին` ՀՀ վարչապետն ասել է. «Այսօր աշխարհով մեկ նշվում…

Վաքըֆ գյուղում ապաստանած քեսաբահայերը մինչև ուրբաթ օրն արդեն կլինեն Լիբանանում

panorama.am – Թուրքիայի Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստանած 23 տարեց քեսաբահայերը մինչև ուրբաթ օրը կլինեն Բեյրութում: Լիբանանյան կողմից նրանց տեղափոխման համաձայնությունը ստացվել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:…

Քեսաբից գերեվարված հայերը Թուրքիայի Վաքըֆից կտեղափոխվեն Բեյրութ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Քեսաբի վրա հարձակումից հետո բռնությամբ Թուրքիայի Վաքըֆ գյուղ տեղափոխված հայերը մայիսի 15-ին Բեյրութ կտեղափոխվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք աշխատում էինք այս ուղղությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Լիբանանի և…

Հալեպի հայաբնակ թաղամասերի գնդակոծությունը շարունակվում է, կա հայազգի մեկ վիրավոր

yerkirmedia.am – Հալեպի հայաբնակ թաղամասերում իրավիճակը խիստ անհանգիստ է։ Ինչպես հաղորդում է մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանը, Հալեպի Ազիզիե եւ Նոր գյուղ թաղամասերի վրա տեղի ունեցած գնդակոծության հետեւանքով վիրավորվել է 25-ամյա Անտուն Դանիելյանը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Վերջին օրերին հայկական…

«Երբ նա ջուր է խմել, հրթիռակոծել են, եւ Վարդանը նահատակվել է». մանրամասներ Քեսապից

galatv.am – Մայիսի 11-ին Քեսապում զոհ գնաց երկրորդ հայը՝ Վարդան Անանյանը, ով երկու զավակների հայր էր և Քեսապում օժանդակում էր սիրիական բանակի թիկունքին: Դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար ԳԱԼԱ-ն զրուցել է Քեսապի գործադիր մարմնի ներկայացուցիչ Կարո Մանջիկյանի հետ, ով մեզ…

Քեսաբի շրջանում շարունակվում են թեժ մարտերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում՝ Չալմայի շրջանում, մայիսի 13-ին սիրիական բանակի հետ բախումների ժամանակ 19 զինյալ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, սպանված զինյալների թվում է Դեր Զորում հայտնի Մուհամադ Աբուդ ալ…

Քեսաբում և Հալեպում երկու հայ է զոհվել. կա վիրավոր

Perio News/fb/ – Քեսաբում մարտերի ընթացքում մեկ հայ է զոհվել, մեկը` վիրավորվել: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ը: Չալմայի շրջանում նախօրեին զինյալ խմբավորումների և սիրիական բանակի բախումների հետևանքով սիրիական բանակի զինվորներ են մահացել: Զոհերի թվում է եղել հայազգի տեղացի բնակիչ…

Հալեպահայն անհամբեր սպասում է պատերազմի ավարտին. «Երկրորդ դրախտը Հալեպն է»

panorama.am – Տիգրան Օրդեկյանը Սիրիայի Հալեպ քաղաքում ձուլագործ էր աշխատում, անձնական ձուլարան ուներ: Հայաստան գալու որոշումն ընտանիքի հետ ընդունեցին, մնալու չէին եկել, հիմա էլ ամեն պահի սպասում են` վիճակը խաղաղվի, հետ վերադառնան. սպասումն արդեն երկու տարի է ձգվում: «Հալեպն իմ…

Քեսաբում դեռ զգալի առաջընթաց չկա. «Համբերել է պետք»

aysor.am – «Ժամանակին» երեկ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, ով ասել է, որ դեռևս ուրախալի նորություններ չունեն, բայց հուսով ու հավատով սպասում են: «Լավ ենք, լավ, փառք Աստծո: Նորություններ դեռ չկան, առաջանում է զորքը` միայն այս…