yerkirmedia.am – Հալեպի հայաբնակ թաղամասերում իրավիճակը խիստ անհանգիստ է։ Ինչպես հաղորդում է մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանը, Հալեպի Ազիզիե եւ Նոր գյուղ թաղամասերի վրա տեղի ունեցած գնդակոծության հետեւանքով վիրավորվել է 25-ամյա Անտուն Դանիելյանը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Վերջին օրերին հայկական թաղամասերը պարբերաբար ենթարկվում են գնդակոծության։