aysor.am – «Ժամանակին» երեկ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ, ով ասել է, որ դեռևս ուրախալի նորություններ չունեն, բայց հուսով ու հավատով սպասում են:

«Լավ ենք, լավ, փառք Աստծո: Նորություններ դեռ չկան, առաջանում է զորքը` միայն այս է դեռ, այլ նորություն չկա: Այո, մենք էլ ենք մասնակցում կռիվներին: Ամեն oր, ամեն օր ելնում ենք, կռիվ տալիս»,- ասել է նա:

Քաղաքապետի խոսքով` քեսաբահայությունը դեռ ոչնչի կարիք չունի: Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերն ամեն ինչով ապահովված են: «Միայն պետք է մի քիչ համբերել, ամեն ինչ լավ է, միայն մի քիչ համբերություն»,- ասաց նա: