Լուրեր

Սիրիահայ նորաստեղծ ընտանիքը Երևանում հիմնում է ստոմատոլոգիական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Վահան Չաղլասյանը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ-ատամնատեխնիկ է, կնոջ հետ միասին որոշել է Երևանում ստամատոլոգիական լաբորատորիա բացել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահանը, նման գործունեությամբ զբաղվել է նաև Հալեպում նախքան պատերազմական իրավիճակը: «Հալեպում ունեինք ստոմատոլոգիական լաբորատորիա, որտեղ…

Դամասկոսում հայ զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հայ զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բերիո առաջնորդարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Դամասկոսի արեւելյան արվարձաններից Մլեհա-Ջարամանա շրջանում զինված բախումների հետեւանքով մարտի 15-ին զոհվել է Սիրիայի բանակի ծառայող հայազգի Վազգեն Իսհակ Տաղլյանը: 21-ամյա երիտասարդի…

Սիրիահայերի մասին տեղեկատվություն հաղորդելիս եղեք առավել զգուշավոր և կոռեկտ

Երևանի Կիլիկեան բարեսիրական-կրթական հասարակական կազմակերպության հաղորդագրությունը repot.am- Սիրիահայ երեխաների համար Երևանում ժամանակավորապես բացված Կիլիկյան վարժարանի մասին լրատվամիջոցներից մեկը վերջերս տեսանյութ էր պատրաստել, որից ակնհայտ երևում էր, որ նրանց առաջնային նպատակը ոչ թե դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների առօրյան, նրան ուսումնառությունն ու…

Սիրիայի հայաշատ քաղաքներում պահպանվում է վախի ու անորոշության մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Ղամիշլի քաղաքում ընդդիմադիր եւ կառավարական ուժերի միջեւ բախումներ չկան, սակայն բնակիչները շարունակում են ապրել անորոշության ու վախի մթնոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին պատմեցին Ղամիշլիում բնակվող մեր հայրենակիցները, մեծ փոփոխություններ այնտեղ տեղի չեն ունեցել, հայերի հետ կապված…

Կիլիկյան վարժարանում ջնջվում է հայությունը. սկանդալային մանրամասներ

slaq.am – Կիլիկյան վարժարանի հասցեին մեզ ուղղված բազում բողոքների մեջ ապշեցուցիչ փաստեր կան: Ասում են, արգելված է հայոց պատմություն ուսացանելը դպրոցում, սակայն տնօրինուհի Նորա Փիլիպոսյանը մեզ 2 պատմության դասագիրք ներկայացրեց՝ որպես ապացույց, թե իբր պատմություն է ուսուցանվում այնտեղ: Հավաստիանալու համար…

Սիրիայում գտնվող հայերին առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն

PanARMENIAN.Net – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին…

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ

Մարտի 15–ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ` քննարկելու գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո Տերունական աղոթքով խնկարկված դահլիճում սկսվեց միջոցառումը: ՀՀ սփյուռքի…

Հալեպի հայկական թաղամասերում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին մի քանի օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, եւ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ ռումբերի եւ կրակոցների ձայներ…

Սիրիահայ երեսունմեկ քաղաքացիներ կենսաթոշակի իրավունք են ստացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունվարի վերջին տվյալներով փաստացի բնակվում է 489 սիրիահայ ընտանիք` 1372 անդամներով: Բոլոր այս ընտանիքների համար առաջնային են համարվում բնակարանների վարձերի հետ կապված խնդիրները: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Երեւանի…

Սիրիահայ ընտանիքի համար Քաշաթաղը դրախտ է թվում

Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, ԼՂ է տեղափոխվել սիրիահայերի շուրջ 25 ընտանիք: Տոնապետյանների բազմանդամ ընտանիքը հաստատվել է Իրանին սահմանամերձ Կովսական քաղաքում: Վատ կենսապայմաններից չեն դժգոհում, զբաղվում են հողագործությամբ եւ ասում, թե հայրենիքը դրախտ է թվում: