Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ Դամասկոսի Քաֆր Սուս թաղամասում տասնյակից ավելի ռումբեր են ընկել, որոնց մեծ մասն ընկել է բնակելի շինությունների վրա: Նրանցից մեկն ընկել է Դար ալ Աման մանկատան վրա:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ռումբերի պայթյուններից վնասվել են շրջակայքում գտնվող խանութները եւ մեքենաները: Կայքի տեղեկացմամբ` երեք մարդ զոհվել է, մոտ հինգ տանսյակ` վիրավորվել:
Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի:
