slaq.am – Կիլիկյան վարժարանի հասցեին մեզ ուղղված բազում բողոքների մեջ ապշեցուցիչ փաստեր կան:

Ասում են, արգելված է հայոց պատմություն ուսացանելը դպրոցում, սակայն տնօրինուհի Նորա Փիլիպոսյանը մեզ 2 պատմության դասագիրք ներկայացրեց՝ որպես ապացույց, թե իբր պատմություն է ուսուցանվում այնտեղ: Հավաստիանալու համար խնդրեցինք թույլատրել մտնել մի դասարան, որտեղ հայոց պատմություն են ուսանում՝ մեկ պարզունակ հարց ուղղելու աշակերտներին՝ հայոց պատմության մասին…