Լուրեր

Սիրիան լքող հայերը պետք է մտածեն հետևանքների մասին

http:// civilnet.am – Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակն առայժմ անկայուն է: Այս մասին այսօր ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: «Հաճախ լսվում են կրակոցների, ռմբակոծությունների ձայներ, սակայն հայկական թաղամասերում ընդհարումների ուղղակի գործողություններ տեղի չեն ունենում»,- ասաց…

Սիրիահայերի համար այսօր առաջնային խնդիր է աշխատանքը և բնակվարձը

tert.am -2013թ-ի հունվար ամսվա դրությամբ Երևանում բնակվում է 500 սիրիահայ ընտանիք կամ 1400 անձ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը՝ ավելացնելով, որ կարիքների գնահատումից հետո պարզ է դարձել, որ այսօր սիրիահայերի…

Պատճառաբանված տեղափոխություն. որոշ սիրիահայ ընտանիքներ Ղարաբաղում վերաբնակվելու մեջ առավելություններ են տեսնում

armenianow.com – Սիրիայում սկիզբ առած ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, նրանցից շատերն էլ մեկնեցին վերաբնակվելու Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում: Արցախի հարավարևմտյան այս հատվածում ապրում են 23 սիրիահայ ընտանիքներ՝ 71 մարդ, առաջին ընտանիքն այստեղ է տեղափոխվել շատ ավելի վաղ՝…

Կովսականում հաստատված սիրիահայ Կարոն և Մհերը չեն ծրագրում վերադառնալ Ղամիշլի

hetq.am – Սիրիահայերը տեղացիներից տարբերվում են իրենց հայացքներով, նրանք, կարծես, դրանով թարմություն են բերում Արցախ: Եթե Ստեփանակերտում ցասումով են վերաբերվում պաշտոնյաների հարուստ լինելուն, ապա սիրիահայ Կարո Մագարյանն այլ կարծիք ունի: «Ոչինչ, որ Արցախի բարձրադիր պաշտոնյաները բիզնեսով են զբաղվում: Կարևորը՝ նրանք…

Սիրիահայ բժիշկն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում

Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտատես ուշադրության կենտրոնում է պահում նրանց աշխատանքով ապահովման խնդիրները։ Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունել է սիրիահայ…

Լիբանան Ապաստանած Սուրիահայ Ընտանիքներու` Նպաստաբաշխումի Երկրորդ Հանգրուանի Աշխատանքներ

aztagdaily.com – Լիբանան ապաստանած սուրիահայերու հարցերով զբաղող միջբարեսիրական մարմինին կազմակերպութեամբ, երէկ ընթացք առին նպաստաբաշխումի երկրորդ հանգրուանի աշխատանքները, որոնք ընդգրկեցին մարտ ամսուան ընթացքին լիբանանահայ բարեսիրական մարմիններուն մօտ արձանագրուած սուրիահայ ընտանիքները: Լիբանանի Փրկարար աշխատանքներու գերագոյն խորհուրդին կողմէ տրամադրուած նպաստները կ՛ընդգրկեն սննդեղէն եւ…

Զեյթուն, նարինջ, կիվի ու կակտուս. սիրիահայերի էկզոտիկ բիզնեսն Արցախում

eMedia.am- Զեյթունի, մանդարինի և նարնջի մի քանի տարատեսակներ, կիվի, պիստակ, կակտուս. ահա ցիտրուսային մրգերի ու պտուղների այն ոչ լրիվ ցուցակը, որն արցախցիների համար շուտով էկզոտիկա չի լինի: Հալեպահայ Հովիկ և Վրեժ Ասմարյան եղբայրները պատրաստվում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հարավում՝ Արաքսի…

Քաշաթաղում արդեն վերաբնակեցվել է 23 ընտանիք

panorama.am – «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության կողմից շարունակվում են աշխատանքները` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին: Բացի այդ, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանը, Սիրիայում…

Քաշաթաղում դպրոցականների թվի կայուն աճ կա` նաեւ Սիրիայից գաղթածների հաշվին

ԵՐԿԻՐՄԵԴԻԱ- Սիրիական հակամարտության պատճառով իրենց բնակարաններից զրկված մեր մի շատ հայրենակիցներ բնակություն են հաստատում Արցախի ազատագրված տարածքներում, մասնավորապես՝ Քաշաթաղում։ Այս շրջանում տարեցտարի ավելանում է հանրակրթական դպրոցների թիվը, ինչը պայմանավորված է աշակերտների թվի կայուն աճով: Եթենախորդ ուսումնական տարում այստեղ դպրոց է…

Քաշաթաղ, Լիբանան, թե՞ ուր. Բերձոր եկած սիրիահայերը հեռանալու և մնալու միջև

eMedia.am – Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրից հեռացած մի շարք սիրիահայեր Արցախում հաստատվել են հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի վերաբնակեցվող շրջաններում ու Ստեփանակերտում: Սիրիահայ վերաբնակիչներին ԼՂՀ կառավարությունը տրամադրել է մշտական և ժամանակավոր կացարան, սննդամթերք և մի մասին ապահովել աշխատանքով: Սիրիահայերը՝…