ԵՐԿԻՐՄԵԴԻԱ- Սիրիական հակամարտության պատճառով իրենց բնակարաններից զրկված մեր մի շատ հայրենակիցներ բնակություն են հաստատում Արցախի ազատագրված տարածքներում, մասնավորապես՝ Քաշաթաղում։
Այս շրջանում տարեցտարի ավելանում է հանրակրթական դպրոցների թիվը, ինչը պայմանավորված է աշակերտների թվի կայուն աճով: Եթենախորդ ուսումնական տարում այստեղ դպրոց է հաճախել 1600 աշակերտ, իսկ 2012-13 ուսումնական տարում նրանց թիվն անցել է 1700-ի սահմանը:
2012-ին շահագործման հանձնված ուսումնական հաստատություններից մեկն էլ Բազմատուսի կրթօջախն է, որտեղ եղել են Արցախի մեր գործընկերները։
Մանրամասները՝ տեսանյութում: