«Նոր Յառաջ» – «Մեր թաղամասերը ապահով են ու կը գտնուին բանակի տիրապետութեան տակ»: Այս մասին բազմիցս յայտարարած են Հալէպ մնացած Հայերը, քաղաքին մէջ առաջին բախումներու սկիզբէն ի վեր: Հայկական թաղամասերու ապահովութիւնը սակայն սուր անկում ապրած է Սուրբ Զատկուան օրերուն: Նախ,…
Ամսական արխիւ: April 2013
Սիրիահայերի վարորդական վկայականները կփոխանակվեն առանց որակավորման քննություններ հանձնելու
04/04/2013
panorama.am – Հայաստանում սիրիահայերի վարորդական վկայականները կփոխանակվեն առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս մասին որոշում կընդունվի ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման…
Գրոհայինների թիրախում հայտնված Հալեպի հայկական թաղամասերից հայերը տարհանվել են
03/04/2013
Վերջինիս տեղեկացմամբ՝ թեև այդ շրջանը հայաշատ չէ, սակայն հայեր բնակվում էին, ուստի զոհերից խուսափելու համար Հալեպում գործող շտապօգնության մարմինը նրանց տեղափոխեց համեմատաբար ավելի ապահով թաղամասեր: Ռայիսյանի վստահեցմամբ՝ այդ ընտանիքները շատ ապահով տեղավորվել են, և այս պահին անհանգստանալու պատճառ չկա, քանի որ հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ՝ ինչպես նախկինում:
«Սուրբ Զատկի նախօրյակին հայկական թաղամասերում ունեցանք մի քանի վիրավոր՝ ռումբերի պայթյունների պատճառով, բայց, բարեբախտաբար, լուրջ դեպքեր չէին: Այս պահին շատ բան չեմ կարող ասել: Դեպքերը կարող են միշտ անակնկալներ մատուցել, և չենք կարող ասել, թե ինչ կլինի: Պահից շատ բան է կախված»,- ցավով ասաց Ժիրայր Ռայիսյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է, ինչ Հալեպը հոսանքազրկված է: Ըստ նրա՝ այս պահին հայաշատ թաղամասերում բախումներ չկան, հայերը որևէ կողմի համար թիրախ չեն: Բայց նա չբացառեց, որ յուրաքանչյուր պահ հայաշատ թաղամասեր կներթափանցեն ուժերը, և մարտեր կծավալեն հենց այդ թաղամասերում:
Հիշեցնենք, որ այս օրերին Հալեպում շատ են նաև այլ հանցագործությունները, օրինակ՝ առևանգումները: Այդպիսով հանցագործները, զինյալները, օգտվելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, փորձում են այս հանցագործ ճանապարհով գումար աշխատել՝ առևանգվածներին ազատ արձակելու դիմաց նրանց հարազատներից պահանջելով գումար: Այսկերպ հայ համայնքի ներկայացուցիչները վատնում են իրենց վերջին խնայողությունները՝ վճարելով մեծ փրկագներ մարդկանց ազատ արձակելու դիմաց:
Հալեպի ազգային գերեզմանատունը դարձել է բախումների թատերաբեմ
03/04/2013
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Շեյխ Թահա թաղամասում բնակվող հայերից շատերը լքում են իրենց բնակավայրերը եւ հաստատվում ավելի ապահով տեղում բնակվող ազգականների մոտ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից: Թաղամասում հայերի տների կողոպտվելու մի քանի դեպքեր են արձանագրվել, հափշտակվել…
Սիրիահայերը կստանան վարորդական նոր վկայականներ
03/04/2013
news.am – Սիրիայից Հայաստան եկած հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները չեն համապատասխանում միջագային կոնվենցիաներին, ու ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանում ենթակա չեն փոխարինման: Սակայն վարորդական իրավունքի բացակայությունը խնդիրներ է ստեղծում սիրիահայերի համար` աշխատանքի տեղավորվելիս: Հայաստանի կառավարությունը, սփյուռքի նախարարության առաջարկով, որոշել է…
Հալեպում զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր. մի քանի հայեր են վիրավորվել
02/04/2013
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մի քանի օրերին Հալեպում բուռն բախումներ են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջեւ, եւ դրանք մոտեցել են հայկական թաղամասերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով,…
Հալեպի հայաբնակ թաղամասերը՝ պատերազմի օղակի մեջ
01/04/2013
azatutyun.am – Սիրիայում շարունակվող արյունալի բախումներից մինչ այժմ քիչ թե շատ հեռու մնացած Հալեպի հայաբնակ թաղամասերի շուրջ պատերազմական օղակը օրըստօրե սեղմվում է։ «Հայաբնակ Վիլլաններ կոչվող թաղամասի հայերը թողել են տներն ու փախել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց անցած տարեվերջին…
