news.am – Սիրիայից Հայաստան եկած հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները չեն համապատասխանում միջագային կոնվենցիաներին, ու ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանում ենթակա չեն փոխարինման: Սակայն վարորդական իրավունքի բացակայությունը խնդիրներ է ստեղծում սիրիահայերի համար` աշխատանքի տեղավորվելիս:

Հայաստանի կառավարությունը, սփյուռքի նախարարության առաջարկով, որոշել է բացառություն անել սիրիահայերի համար, ու նրանց 1 տարի ժամկետով տրամադրել վարորդական իրավունքի վկայական: Որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում: Այսպիսով` սիրիահայերը հնարավորություն կստանան առանց վարորդական քննություն հանձնելու ստանալ վարորդական նոր վկայական: