Լուրեր

Հալեպում հրթիռների տարափը դադարել է, բայց հիմա էլ քաղաքը դարձյալ ջրի խնդրի առաջ է կանգնել

tert.am – Հալեպում ներկայում իրավիճակը հանդարտ է, տեղեկացնում են Tert.am-ի հալեպահայ աղբյուրները։ Նրանք նշում են, որ թեև Նոր գյուղում երեկ մի քանի հրասանդի արկ է ընկել, սակայն դրանցից երկուսը չեն պայթել և որևէ վնաս չեն հասցրել։ Սակայն քաղաքում դարձյալ անջատված…

Սփյուռքյան համայնքները կրկին իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն սիրիահայության. ՀՀ Սփյուռքի նախարարություն

tert.am – ՀՀ Սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունները մշտապես կապի մեջ են հայ համայնքի և Սիրիայում հայաստանյան դիվանագիտական կառույցների հետ: Tert.am-ի գրավոր հարցմանը, թե հալեպահայերն ահազանգում են, որ կործանման վտանգի առաջ են, մինչդեռ «անհասկանալի և անընդունելի ձևով լուռ են թե՛…

Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել կառավարությանը դատապարտել Սիրիայում զինյալների քայլերը խաղաղ հայերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը կոչով է դիմել երկրի կառավարությանը`հրավիրելով նրա ուշադրությունը Սիրիայում հայերի նկատմամբ զինյալների կողմից իրականացվող գործողությունների վրա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սիրիայի բանակի և ընդդիմադիր ուժերի կռիվների ընթացքում մանավանդ…

Քեսաբահայ ազգագրագետ. Քեսաբից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան

www.panorama.am -Հայաստանում է ազգագրագետ, քեսաբահայ Հակոբ Չոլաքյանը, ով իր աչքով է տեսել այն գործողությունները, որ տեղի են ունեցել Քեսաբում: Այսօր մամուլի ասուլիսում, հետհայացք գցելով տեղի ունեցածին, նա նկատեց, որ Սիրիայի մերօրյա տագնապի մեջ երևան եկան այնպիսի ուժեր, որոնք ոչ միայն…

Հայ օգնության միությունը դատապարտել է Նոր Գյուղի ահաբեկչական ռմբակոծությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը խիստ դատապարտել է Հալեպի և հատկապես հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի օրեցօր սաստկացող ու անմարդկային չափերի հասած ահաբեկող ռմբակոծությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Քեսաբի հայաթափմանը հաջորդած այդ ակնհայտ հակահայ…

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նամակը Ք. Աշթոնին

Սուրիոյ քաղաքացիական պատերազմի սկիզբէն իսկ, Հալէպի հայկական համայնքը, գտնուելով կառավարական եւ ընդիմմութեան ուժերուն ընդհարումի գօտիին միջեւ, մինչեւ այսօր կ’ապրի ծանր օրեր, տալով տասնեակներով զոհեր, հարիւրաւոր վիրաւորներ, ինչպէս նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառոյցներու: Վերջին շրջանին կացութիւնը վատթարացած է,…

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը երկկողմանի համագործակցության համաձայնագիր է ստորագրել Սիրիայի Ընտանեկան հարցերով նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը պաշտոնական համաձայնագիր է ստորագրել Սիրիայի Ընտանեկան հարցերով նախարար Քինտա ալ Շամմաթի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Համաձայնագիրը ստորագրվել է երկկողմանի համագործակցության…

Հալեպում ևս 5 հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորների անուններն են՝ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյան, Լևոն Չերչյան, Թալի Մինասյան, Անի Մահսերջյան և Հովսեփ Դեմիրճյան: Բարեբախտաբար, նրանց վիճակը…

ԱԳՆ մամլո խոսնակ. «Խստորեն դատապարտում ենք Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները»

aravot.am – Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը կը դատապատէ

Սուրիոյ քաղաքացիական պատերազմի սկիզբէն իսկ, Հալէպի հայկական համայնքը, գտնուելով կառավարական եւ ընդիմմութեան ուժերուն ընդհարումի գօտիին միջեւ, մինչեւ այսօր կ’ապրի ծանր օրեր, տալով տասնեակներով զոհեր, հարիւրաւոր վիրաւորներ, ինչպէս նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառոյցներու: Վերջին շրջանին կացութիւնը վատթարացած է,…