ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով հայեր են վիրավորվել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից:

Վիրավորների անուններն են՝ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյան, Լևոն Չերչյան, Թալի Մինասյան, Անի Մահսերջյան և Հովսեփ Դեմիրճյան: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ:

Այսօր՝ հունիսի 5-ին, Նոր Գյուղ 2 հրթիռ է ընկել, որոնք բարեբախտաբար, չեն պայթել: