Լուրեր

ԱԶԳ. ԶԱՒԱՐԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ Մանուկներ հայոց, դրախտի ծաղիկ, Մանուկներ հայոց, սիրասուն թոռնիկ, Ծաղկեցէ՛ք ուրախ, եղէ՛ք երջանիկ, Առանց ձեզ չկայ զուարթ ընտանիք: Հակառակ տիրող երկրի անբարենպաստ ու անապահով վիճակին` հալէպահայութիւնը անգամ մը եւս ցոյց տուաւ իր աննկուն ու հաստատ կամքը: Դիմագրաւելով բոլոր դըժուարութիւնները շարունակեց իրագործել իր ազնիւ նպատակը եւ ահաւասիկ հայ դպրոցը անգամ մը եւս յաջողեցաւ հայ բոցը վառ պահել ու զարդարել հայ մանուկին աշխարհը: Քաջ գիտակցելով, թէ մանուկները բուրումնաւէտ ծաղիկներ են, նաեւ` ժողովուրդի յոյսն ու ապագան: Եւ բեմ բարձրացուց 2012-2013 եւ 2013-2014 տարեշրջանի աշակերտ-աշակերտուհիները, որպէսզի հրաժեշտ տալով ստանան իրենց վկայականները եւ ներկայացնեն ծնողներուն իրենց մանկական գունազարդ աշխարհէն գեղեցիկ պատկերներ, որոնք պիտի գծագրեն անմեղ ու ծաղկածիծաղ մանկական աշխարհ մը: Կիրակի, 25 Մայիս 2014-ի առաւօտեան ժամը 11-ին «Զաւարեան» թատերասրահը լեցուն էր խուռներամ բազմութեամբ` ծնողներ ու հարազատներ հպարտութեամբ եկած էին դիտելու այս դժուար պայմաններուն մէջ իրենց զաւակներուն շատ սիրելի դպրոցին բեմահարթակին վրայ բարձրանալու անփոխարինելի եւ ուրախ պահը: Հանդիսութիւնը սկսաւ Սուրիոյ ու Հայաստանի զոյգ քայլերգներով, ապա ներկաները մէկ վայրկեան յոտնկայս հրաւիրուեցան յարգելու համար մեր հին ու նոր հերոսացած նահատակներուն յիշատակը: Որուն անմիջապէս յաջորդեց հայերէն ու արաբերէն լեզուներով աշակերտական բացման խօսքերը, որոնք բարի գալուստ մաղթեցին իրենց ծնողներուն ու ներկաներուն: Այս տարուան հանդէսի նիւթը նուիրուած էր Սուրիոյ խաղաղութեան: Աշակերտները Սուրիոյ դրօշակը կամ խաղաղութեան խորհրդանիշ` աղաւնին բռնած բեմահարթակին վրայ բարձրանալով ոմանք հայերէն, ոմանք արաբերէն լեզուով մաղթեցին, որ Սուրիան վերադառնայ այնպէս, ինչպէս որ էր, եւ Հալէպը վերագտնէ իր նախկին ապահովութիւնն ու խաղաղութիւնը: Աղերսեցին Աստուծոյ, որ իր հայրական բազուկը երկարելով թեւ ու թիկունք կանգնի երկրի պաշտպան հերոս մեր ժողովուրդին: Տնօրէնութեան զեկոյցը փոխանցեց մանկապարտիզպանուհի` Անի Գալտնեան: Ան իր խօսքին մէջ նշեց, որ հակառակ տիրող կացութեան` մենք լաւատեսութեամբ կը նայինք ապագային: Գնահատական խօսքերով քաջալերեց ուսուցչական կազմը, որուն ժրաջան աշխատանքին շնորհիւ կանգուն ու անսասան կը մնայ հայ դպրոցը: Յատուկ շնորհակալութիւն յայտնեց ծնողներուն շեշտելով, որ դպրոցի դրական արդիւնքը կը պարտինք դպրոցի ու ծնողքի համագործակցութեան եւ փոխյարաբերութեան: Գեղարուեստական շատ կոկիկ եւ հաճելի յայտագիր մը ներկայացուեցաւ ներկաներուն: Բեմը թնդաց հայկական ու արաբական ճոխ պարերով: Իւրաքանչիւր պարի ընթացքին ծածանեցան հայկական ու սուրիական դրօշակները եւ այդ մէկը առաւել եւս խանդավառեց հանդիսատեսը: Հանդէսի յայտագիրը ընդգրկեց նաեւ երգչախումբ, ուր աշակերտները քաղցրահնչիւն ձայներով եւ խմբային երգեցողութեամբ յաջորդաբար մեկնաբանեցին շարք մը երգեր, եւ ծնողները ոգեւորութեամբ ու հպարտութեամբ ունկնդրեցին իրենց զաւակներուն երգած ազգային երգերը: Աշակերտները իրենց պարերով, երգերով ու խօսքի բաժիններով անգամ մը եւս յոյս նեշնչեցին ապագայի հանդէպ եւ ցոյց տուին հայ ժողովուրդին երախտագիտութիւնն ու հաւատարմութիւնը Սուրիական հայրենիքին նկատմամբ: Հասած էր վկայականներու բաշխման պահը: Օրդ. Անին բեմ հրաւիրեց արժանապատիւ Տ. Հայկազ քհնյ. Մասոյեանը: Քահանայ հօր օրհնութեամբ ու ձեռամբ աշակերտները ստացան իրենց վկայականները: Հանդիսութիւնը վերջ գտաւ «Պահպանիչ» աղօթքով: Մեր ջերմագին շնորհաւորանքները մեր սիրելի ու թանկագին աշակերտ-աշակերտուհիներուն, մաղթելով իրենց արեւշատ օրեր ու յարատեւ յաջողութիւն: Կիլտա Տէյիրմէնճեան

Մանուկներ հայոց, դրախտի ծաղիկ, Մանուկներ հայոց, սիրասուն թոռնիկ, Ծաղկեցէ՛ք ուրախ, եղէ՛ք երջանիկ, Առանց ձեզ չկայ զուարթ ընտանիք: Հակառակ տիրող երկրի անբարենպաստ ու անապահով վիճակին` հալէպահայութիւնը անգամ մը եւս ցոյց տուաւ իր աննկուն ու հաստատ կամքը: Դիմագրաւելով բոլոր դըժուարութիւնները շարունակեց իրագործել…

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանիսայի տեղական մարմինը 50 000 եվրո է տրամադրել Քեսաբի հայկական դպրոցների վերանորոգմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն աջակցում է Քեսաբի հայկական դպրոցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամի լրատվական բաժնից, Ֆրանսիայի տեղական մարմինը 50 000 եվրո է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի…

Բաքվից բռնագաղթածներ, քեսաբցի հայրենադարձներ. Հայաստանն աշխարհի հետ նշում է փախստականների օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած հազարավոր փախստականների կողքին 2011 թվականին հայտնվեցին առաջին սիրահայերը, ովքեր սիրիական հակամարտության պատճառով լքել էին երկիրը և ապաստան գտել Հայաստանում: Սիրիայի հակամարտության սկզբից մինչև 2014 թվականի գարուն մոտ 16 հազար…

Հալեպում նախորդ օրվա հրթիռակոծությունից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղ թաղամասում, իրավիճակն այսօր՝ հունիսի 19-ին, համեմատաբար հանգիստ է, պայթյունների, կրակոցների աղմուկը պակաս է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հունիսի 18-ին տասնյակ հրասանդներ են ընկել հայաշատ Սեբիլ շրջանում: Աղբյուրի…

Հալէպի մէջ 70 դպիրներու եւ սարկաւագներու ձեռնադրութիւն

horizonweekly.ca – Հալէպի մեր պաշտօնակից «Գանձասար» շաբաթաթերթը կը յայտնէ, թէ Բերիոյ Հայոց Թեմի Կրօնական ժողովի տնօրինութեամբ, Երկուշաբթի, 16 Յունիս 2014-ին, Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, առաւօտեան ժամերգութենէն ետք, համաձայն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ տօնացոյցին՝ Ս. Հռիփսիմեանց կոյսերու նահատակութեան յիշատակին առիթով…

Տրամաբանությունը հուշում է, Քեսաբից հետո կառավարական ուժերը պետք է որ Հալեպի ազատագրմամբ զբաղվեն. արաբագետ

nyut.am – Քեսաբն ինչպես հանկարծակի գրավվել էր, այնպես էլ հանկարծակի ազատագրվեց երկու օր առաջ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Քեսաբի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին, նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը` ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Քեսաբում, հետևանք էր Սիրիայի…

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Քեսաբի անցակետի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել զինված խմբավորումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը նոր հաղթանակ է ձեռք բերել Լաթաքիայի հյուսիսում ՝ վերահսկողության տակ վերցնելով Քեսաբի սահմանային անցումը, որը զինյալներն օգտագործում…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԻՒ 10

KANTSASAR/fb/ – Սուրիոյ ապրած դաժան տագնապին մէջ, սուրիահայութիւնը յատկապէս անցնող երեք տարիներուն, իր կեցուածքով դրսեւորեց տիպար քաղաքացիի վարք: Սուրիահայութիւնը հաւատարիմ մնաց իր երկրին եւ համայնքին, իր եկեղեցիներուն, դպրոցներուն, ազգային, մշակութային ու մարզական կեանքին: Այսօր, Քեսապի ազատագրումի ուրախութեամբ համակուած` կը շնորհաւորենք…

Սուրիահայ համայնքապետները հերթական ժողովներ կը ծրագրեն…

KANTSASAR /fb/ – Սուրիոյ տագնապի առաջին օրերէն` Սուրիահայ համայնքապետները, հայկական կազմակերպութեանց եւ միութեանց ներկայացուցիչները` համախոհաբար շարունակեցին եւ կը շարունակեն տէր կանգնիլ Սուրիահայ համայնքին: Անոնք հերթական ժողովներով կը ծրագրեն, յարաբերական աշխատանք կը ծաւալեն եւ հնարաւորութիւններու ընձեռած կարելիութիւններով կը փորձեն հոգալ ժողովուրդին…

Քեսաբի ազատագրումը մեծ հարված է Թուրքիային. իրանական մամուլ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական սահմանի մոտ գտնվող սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի` սիրիական բանակի կողմից ահաբեկիչներից ազատագրումը իրանական PressTv անգլալեզու լրատվական ալիքը «թուրքական կառավարության համար մեծ հարված» է բնութագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, PressTv-ն Քեսաբի ազատագրմանը նվիրված հաղորդման մեջ նշել…