ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական սահմանի մոտ գտնվող սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի` սիրիական բանակի կողմից ահաբեկիչներից ազատագրումը իրանական PressTv անգլալեզու լրատվական ալիքը «թուրքական կառավարության համար մեծ հարված» է բնութագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, PressTv-ն Քեսաբի ազատագրմանը նվիրված հաղորդման մեջ նշել է, որ մեծամասամաբ հայերով բնակեցված այդ քաղաք «Ալ Նուսրա» եւ մյուս ահաբեկչական խմբավորումները կարողացել են թափանցել 2014 թվականի մարտին` թուրք զինծառայողների հովանավորությամբ եւ աջակցությամբ:

Իրանական լրատվական ալիքը հայտնել է, որ սիրիական բանակը Քեսաբում բազմաթիվ ահաբեկիչների է ոչնչացրել, որոնց մի մասն էլ փախել է Թուրքիայի տարածք: «Քեսաբի վերահսկողության տակ առնելը Սիրիայի բանակի համար միայն աննախադեպ հաղթանակ չէր, այն միաժամանակ մեծ հարված էր ահաբեկիչների մուտքը Սիրիա հեշտացնելու համար սիրիական ռազմական իքնաթիռը վայր գցած եւ տարբեր զենքեր օգտագործելու միջոցով սիրիական պատերազմին միջամտած թուրքական կառավարության համար»,- ընդգծել է իրանական լրատվական ալիքը: