ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն աջակցում է Քեսաբի հայկական դպրոցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամի լրատվական բաժնից, Ֆրանսիայի տեղական մարմինը 50 000 եվրո է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի Քեսաբում հայկական դպրոցների վերակառուցմանը: