yerkirmedia.am – Հալեպում հրթիռակոծությունները չեն դադարում։ Հուլիսի 10-ին Ազիզյե թաղամասում արկերի այթյունի հետեւանքով զոհվել է 1963 թվականին ծնված Գոգո Մկրեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր ժամը 12-ին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում: Այս մասին հաղորդում է մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանը:
Լուրեր
ՍՕ Խաչի Ընկերաբժշկական Կեդրոնի Աշխատանքները
11/07/2014
asbarez.com – Սուրիական հայրենիքի ապրած 3 տարուան պատերզմական վիճակը տակաւին կը մնայ նոյն տխուր հորիզոնին վրայ: Յատկապէս Հալէպ քաղաքի ապահովական, տնտեսական, կենցաղային տագնապը օրըստօրէ աւելի կը դժուարացնէ բնականոն կեանքը: Այսօր մեծապէս վնասուած է ՍՕ Խաչի Ընկերաբժշկական կեդրոնը, որ կեանքի կոչուած…
Սուրիահայութեան Ի Նպաստ Ռատիօթոնին Հանգանակուած Է 25,000 Եուրոյի Խոստում
10/07/2014
asbarez.com – Ֆրանսայի Հայ Դատի գրասենեակը շնորհակալական հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Յունիս 28ին, Փարիզի «ԱՅԲ-Էֆ.Էմ.»ին, Լիոնի «Ռատիօ Արմէնի»ին եւ Վալանսի «Ռատիօ Ա.»ին միաժամանակ կատարած ռատիօթոնին կարելի եղած է հանգանակել 25,000 եուրոյի համարժէք նուիրատուութեան խոստումներ: Սուրիոյ մեր հայրենակիցներուն ուղղուած նուիրատուութեան…
Մամլոյ Հաղորդագրութիւն – 2
10/07/2014
Սուրիական հայրենիքի ապրած 3 տարուան պատերազմական վիճակը տակաւին կը մնայ նոյն տխուր հորիզոնին վրայ: Յատկապէս Հալէպ քաղաքի ապահովական, տնտեսական, կենցաղային տագնապը օրըստօրէ աւելի կը դժուարացնէ բնականոն կեանքը: Այսօր մեծապէս վնասուած է ՍՕ Խաչի Ընկերաբժշկական կեդրոնը, որ կեանքի կոչուած էր Նոր…
Հալէպը Կրկին Ծանր Կացութեան Մէջ Է. Կան Վիրաւորներ
10/07/2014
asbarez.com – ՀԱԼԷՊ, «Գանձասար», «Արմէնփրէս».– Հալէպի Նոր Գիւղ եւ Ազիզիէ թաղամասերը 8 Յուլիսի երեկոյեան դարձեալ թիրախ դարձան հրթիռներու: Կազի տակառներ տեղացին Նոր Գիւղ շրջանին մէջ՝ խախտելով բնակչութեան անդորրը: Արձանագրուեցան նիւթական վնասներ եւ վիրաւորներ՝ Արփի եւ Գոհար Գույումճեաններ, Նուէր Գրտանեան եւ…
Սիրիական Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգնության փաթեթներ է բաժանել քեսաբցիներին
09/07/2014
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում 205 ընտանիքներ ստացել են Կարմիր Մահիկի սիրիական կազմակերպության օգնության փաթեթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ նշելով, որ օգնության փաթեթներում ընդգրկվել են տարբեր մթերքներ: Վարդապետը…
Հալեպի հայաշատ թաղամասը դարձյալ հրթիռակոծվել է. կան հայ վիրավորներ
09/07/2014
tert.am – Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը երեկ երեկոյան դարձյալ գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռների թիրախում է հայտնվել. տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։ Արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ, որոնց վիճակը մտահոգիչ չէ։ Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր…
Էշթոնն արձագանքել է Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին
08/07/2014
azatutyun.am – Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին: Պատասխանելով Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին, որտեղ անդրադարձ էր կատարվել Սիրիայում հայկական բնակատեղիների և բնակչության վրա հարձակումների խնդրին` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսողլուն նշել է, որ Եվրամիությունը…
Քեսաբին տրամադրված օգնություններն արդեն սկսել են բաժանել բնակիչներին
08/07/2014
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբին հատկացված օժանդակությունները սկսել են բաժանել բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ առաջին նպաստները կտրամադրվեն տների վերականգնման տարբեր աշխատանքների համար: Այնուհետև հաջորդ օժանդակությունը կհատկացվի գյուղատենտեսության, արհեստանոցների վերականգնման, անհրաժեշտ սարքավորումներ գնելու…
Հալեպում կիրակնօրյա դպրոց է բացվել
08/07/2014
yerkimedia.am – Հակառակ պատերազմական գործողություններին, գնդակոծությանը, կենցաղային դժվարություններին, Հալեպի մեր հայրենակիցները շարունակում են դիմագրավել դժվարություններին ու կառչած են ազգային կրթությանը։ Բերիո Թեմի առաջնորդարանն այս օրերին մի քանի հարյուր աշակերտի համար կիրակնօրյա դպրոց է բացել։ Դպրոցի ամառային եռամսյա ծրագիրը մեկնարկել է…